Բաքվի սադրանքները անպատասխան չեն մնա, սակայն ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստից հետո. Արծրուն Հովհաննիսյան
Ադրբեջանական կողմը Բաքվում ընթացող ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստի ֆոնին ակնհայտորեն գնում է սադրանքների՝ ՀՀ պետական սահմանին առաջացնելով լարում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանական կողմին զերծ մնալ սադրանքներից եւ մեր կողմից նշում, որ սադրանքները անպատասխան չեն մնա, սակայն նիստից հետո»,-ընդգծել է նա:
Ավելի վաղ Operativ լրատվականը հայտնել էր, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ մի քանի գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը հոկտեմբերի լույս 30-ի գիշերը խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակ է բացել, հիմնականում մարտական դիրքերի ուղղությամբ։
«Գնդակոծել սկսել են գիշերվանից մինչև առավոտ։ Պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է։ Հայկական կողմից լուրջ հետեւանքներ եւ տուժածներ չկան»,-ասել էր Արծրուն Հովհաննիսյանը:
Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Տավուշի ուղղությամբ. կրակել են խոշոր տրամաչափի զենքերից