Վանաձորում օրը ցերեկով հարձակվել են տեղի գործարար «Պեսոկ Դավոյի» վրա. Հարձակվողներից օրեր անց սպանվել է (Տեսանյութեր և լուսանկարներ)
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, որտեղ տեսախցիկն արձանագրել է, թե Վանաձոր քաղաքում ինչպես են մի քանի հոգով հարձակվում Վանաձորում «Պեսոկ Դավո» մականվամբ հայտնի գործարարի վրա: Այդ ամենը տեղի է ունենում Վանաձորի սրտում՝ «Պեսոկ Դավոյին» պատկանող ոսկյա իրերի խանութի մոտ:
Աղբյուրը հայտնում է, որ հարձակվողներից մեկը շաբաթներ առաջ Վանաձորում հայտնի «ռազբորկայի» ժամանակ սպանված Անդրանիկ Օհանյանն է:
Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ հոկտեմբերի 11-ին, իրավապահները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, նույն օրը՝ ժամը 08:00-ի սահմաններում, Հայաստանի Բագրատաշենի սահմանային անցակետից փախուստի փորձ կատարելիս հայտնաբերել եւ ոստիկանության Լոռու մարզային վարչություն էին բերման ենթարկել Վանաձոր քաղաքի Միչուրինի փողոցի բնակիչ, 39-ամյա Տիգրան Բարոյանին:
Վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել էր, որ հոկտեմբերի 4-ին, Վանաձոր քաղաքի Միչուրինի փողոցի 20 հասցեի նկուղային մասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ինքնաձիգով կրակել է 2 անձանց ուղղությամբ ու դիմել փախուստի:
Տ. Բարոյանը ձերբակալվել էր, ով նույն սպանության գործով կալանավորված Հակոբ Գրիգորյանի քրոջ տղան է: Տ. Բարոյանն էլ աշխատում է «Ջիլիզայի» անտառտնտեսությունում: