Անհայտ անձը մահափորձ է կատարելՄեքսիկայի ամենամեծ քաղաքապետարանի ղեկավարի դեմ
Մեխիկոյի նահանգի Վալիե դե Չալկոյի քաղաքապետ Ֆրանսիսկո Կոնտրերասը երեքշաբթի հարձակման է ենթարկվել։ Անձը չպարզված հանցագործը կրակել է նրա վրա, ինչից հետո փախել է հանցանքի վայրից։ Քաղաքական գործչին ուղղաթիռով հասցրել են հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է ծանր, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Մեխիկոյի նահանգի կառավարությունը դատապարտում է հարձակումը Ֆրանսիսկո Կոնտրերասի վրա,- իր Թվիթերում գրել է նահանգապետ Ալֆրեդո դել Մասոն։- Դատախազությունը հետաքննություն է սկսել, որպեսզի պարզի կատարվածի հանգամանքները եւ գտնի մեղավորներին»։ Հանրային անվտանգության եւ քաղաքացիների պաշտպանության դաշնային նախարարությունը խոստացել է աջակցություն ցուցաբերել քննությանը։
Կոնտրերասի վրա հարձակման հնարավոր դրդապատճառների մասին տեղեկություններ չեն հրապարակվել։ Վալիե դե Չալկոյում, որը գտնվում է Մեխիկո նահանգի արեւելյան մասում, ապրում է մոտ 400 հազար մարդ։