Կարեն Խաչանովը Փարիզի «Մասթերսում» չպաշտպանեց տիտղոսը
Փարիզի «Մասթերս» մրցաշարի երկրորդ շրջանում ռուսաստանցի Կարեն Խաչանովը մրցել է գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆի հետ եւ պարտություն է կրել։ Շտրուֆը հաղթել է 7:6 (7:5), 3:6, 7:5 հաշվով։ Այս թենիսիստները հանդիպեցին չորրորդ անգամ, Շտրուֆը տարավ երկրորդ հաղթանակը։
Կարեն Խաչանովը այս մրցաշարի անցած տարվա հաղթողն է։
Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,2 միլիոն եվրո է։
Փարիզի մրցաշարն այս շարքի 9 մրցաշարերից վերջինն է տարվա ընթացքում։ Հաղթողը հայտնի կդառնա նոյեմբերի 3-ին։