Թեժ վիճաբանություն Գյումրիի մաքսատանը. «Վարորդի ընկեր»-ը կոչ է անում ցուցաբերել համբերություն, բայց մարդկանց համբերությունը անվերջանալի հերթերի պատճառով հատում է (Տեսանյութ)
«Վարորդի ընկեր» ՀԿ-ն Facebook-ի իր էջում վիճաբանության տեսանյութ է տեղադրել Գյումրիի մաքսատնից և գրառում արել:
«Գյումրու մաքսատանը:
Մաքսային գործարքներ կատարելիս բոլոր կողմերին հորդորում ենք ցուցաբերել համբերատարություն»,-նշել է ՀԿ-ն:
Հիշեցնենք ավելի վաղ Operativ լրատվականը «Մաքսատան տեղափոխումը հերթերի ու կուտակումների խնդիրը չլուծեց. Վարչապետին սուտ տեղեկություններ են հաղորդու՞մ» վերտառությամբ հոդվածում հրապարակել էր տեսանյութ, որտեղ անվերջանալի հերթեր էին, և երևում էր, որ մարդկանց համբերությունը հատում է: