Զիդան. Վստահ եմ, որ Ռաուլն ապագայում գլխավորելու է «Ռեալը»
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը վստահություն է հայտնել, որ ապագայում Արքայական ակումբի նախկին հարձակվողը կզբաղեցնի ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնը:
«25 տարի է անցել այն օրվանից, երբ Ռաուլն առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել «Ռեալի» կազմում: Սա նշանակում է, որ ժամանակը շատ արագ է անցնում:
Ես խաղացել եմ Ռաուլի հետ և կարող եմ ասել, որ նա շատ կարևոր խաղացող էր թիմի համար: Վստահ եմ, որ ապագայում նա գլխավորելու է «Ռեալը»»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը հաղորդում է AS-ը:
Հիշեցնենք, որ Ռաուլը «Ռեալում» հանդես է եկել 1994-2010 թվականներին: