Գերմանիայի գավաթ. Սարգիս Ադամյանի գոլն օգնել է «Հոֆենհայմին» հաղթել «Դույսբուրգին»
Գերմանիայի գավաթ. Սարգիս Ադամյանի գոլն օգնել է «Հոֆենհայմին» հաղթել «Դույսբուրգին»
Գերմանիայի գավաթի երկրորդ շրջանում «Հոֆենհայմն» արտագնա խաղում ուժերը չափել է «Դույսբուրգի» հետ: «Հոֆենհայմը» հաղթանակ է տարել 2:0 հաշվով:
«Հոֆենհայմի» առաջին գոլը 53-րդ րոպեին խփել է ավստրիացի կիսապաշտպան Ֆլորիան Գլիրիչը:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը 59-րդ րոպեին խփել է իր թիմի երկրորդ գոլը:
Գերմանիայի գավաթ, երկրորդ շրջան
«Դույսբուրգ» - «Հոֆենհայմ»՝ 0:2
Ֆլորիան Գլիրիչ, 53, Սարգիս Ադամյան, 59