Իսպանիայում բռնել են Եվրոպոլի ամենափնտրած հանցագործներից մեկին
Իսպանիայի իրավապահ մարմինները բռնել են հանցագործի, որը համարվում է Եվրոպական ոստիկանական գործակալության (Եվրոպոլ) կողմից ամենից շատ փնտրվողներից մեկը։ Այս մասին ասվում է երեքշաբթի թագավորության ազգային ոստիկանության տարածած մամուլի շրջաբերականում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ձերբակալությունը տեղի է ունեցել Մարբելիա քաղաքում (Անդալուզիա ինքնավար համայնք)։ Իսպանական ոստիկանությունը կալանավորվածին անվանում է «ամենափնտրված (հանցագործը) Լյուքսեմբուրգում, որը փախուստի մեջ էր, ինչպես նաեւ Եվրոպոլի կողմից ամենից շատ փնտրվողներից մեկը»։
Կալանավորվածը 2013-ին մասնակցել է ձեռնարկության կենտրոնակայանի զինված թալանին՝ պայթուցիկի օգտագործմամբ, ձեռնարկությունն զբաղվում էր փողերի տեղափոխմամբ։ Լյուքսեմբուրգում նրան սպառնում է 22 տարվա ազատազրկում։