2020 թվականին Հայաստանի համայնքների եկամուտները կաճեն ավելի քան 3 մլրդ դրամով
Հայաստանի համայնքների եկամուտները, ներառյալ պետբյուջեից ներգրավվածները, 2020 թվականին կկազմեն 143 մլրդ դրամ: Հոկտեմբերի 29-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի նախնախան քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Նախարարը նշեց, որ այս գումարը ավելի քան 3 մլրդ դրամով ավելի շատ է, քան անցնող տարում: «2019 թվականին այս գումարը կազմել է 139,6 մլրդ դրամ: Ընդ որում՝ 2020 թվականին պետբյուջեից դոտացիան նախատեսված է 55,4 մլրդ դրամի չափով»,- պարզաբանեց Ջանջուղազյանը: