Բրիտանիայում տղամարդը մահացել է բարձր ծխնելույզում
Քառլայլ քաղաքի բարձր ծխնելույզում հայտնված տղամարդը մահացել է, տեղեկացնում է Կամբրիա կոմսության ոստիկանությունը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Տղամարդուն հայտնաբերել են ծխնելույզի ամենավերին հատվածում՝ 290 ֆուտ (մոտ 88,3 մետր) բարձրության վրա երկուշաբթի առավոտյան։ Ականատեսների տեսանյութում, որը տեղադրել է հեռուստաալիքը, երեւում է, որ տղամարդը կախվել է ոտքերն ի վար։ Թե ինչպես է նա հայտնվել այդ դիրքում՝ ԶԼՄ-ները չեն տեղեկացրել։
«Մենք կարող ենք հաստատել, որ տղամարդը, որը մնացել էր ծխնելույզում եւ ավելի ուշ փրկվել էր միջգերատեսչական գործողության շրջանակում, մահացել է»,- տեղեկացրել է Կամբրիա կոմսության ոստիկանության ներկայացուցիչը, որի հայտարարությունը տեղադրվել է Թվիթերում ոստիկանության աքաունթում։
Նշվում է, որ տղամարդու փրկության գործողության շրջանակում գործի են դրվել ոստիկաններ, հրշեջներ, ափային ծառայության աշխատակիցներ, լեռնափրկարարներ, դրոններ եւ ուղղաթիռ։ Տղամարդուն հաջողվել է փրկել, բայց նա մահացել է։ Մահվան պատճառների մասին չի տեղեկացվում։
«Հետաքննություն կսկսվի՝ պարզելու համար, թե ինչպես եւ ինչու է տղամարդը հայտնվել ծխնելույզում»,- ասել են ոստիկանությունում։
Dixon’s Chimney ծխնելույզը գտնվում է նախկին Shaddon Mill թղթի ֆաբրիկայի տարածքում։ Այն տեղի տեսարժան վայրերից է իր բարձրության պատճառով։ Հիմա ֆաբրիկայի շենքում բնակարաններ են, իսկ նրա մյուս հատվածում՝ Կամբրիայի արվեստների ինստիտուտը։