Արցախի ԱԺ հանձնաժողովում Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում թեկնածու առաջարկելու հարցով նիստ կլինի
Հոկտեմբերի 29-ին Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.
«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 128-րդ հոդվածի` ԱԺ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը սույն թվականի նոյեմբերի 6-ին, ժամը 11.00-ին հրավիրում է նիստ՝ «Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ քննարկում» օրակարգային հարցով»: