Գվարդիոլա. Երբ տեսա Մեսիին, հասկացա, որ նրա հետ «Բարսելոնան» կնվաճի ամեն ինչ
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատմել է, թե ինչ տպավորություններ է ունեցել, երբ առաջին անգամ տեսել է իր նախկին ակումբի՝ «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսիի խաղը:
«Ինձ հայտնեցին, որ «Բարսելոնայի» երիտասարդական թիմում հանդես է գալիս մի ֆուտբոլիստ, որը աներևակայելի բաներ է անում խաղադաշտում:
Մինչև «Բարսելոնան» գլխավորելը՝ ես Մեսիի խաղը չեմ տեսել, սակայն երբ առաջին անգամ տեսա նրան, հասկացա, որ ակումբը նրա հետ կնվաճի ամեն ինչ»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Խոսեպ Գվարդիոլան «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 2008-2012 թվականներին: