Սմոլինգը կվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ»
Իտալական «Ռոմայի» անգլիացի կենտրոնական պաշտպան Քրիս Սմոլինգը, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդին», ընթացիկ մրցաշրջանից հետո կրկին կվերադառնա Մանչեսթեր:
Sky Sports-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը չի պատրաստվում «Ռոմային» վաճառել 29-ամյա պաշտպանի տրանսֆերային իրավունքը և տեղյակ է պահել ֆուտբոլիստին այդ մասին:
Սմոլինգն Իտալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 5 հանդիպման:
«Ռոման» անգլիացի պաշտպանին վարձակալել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: