«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մեկնաբանել է 2։1 հաշվով հաղթանակը «Միլանի» նկատմամբ Իտալիայի առաջնության 9-րդ տուրում
«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մեկնաբանել է 2։1 հաշվով հաղթանակը «Միլանի» նկատմամբ Իտալիայի առաջնության 9-րդ տուրում։
«Այս փուլում բարդ է մեկ շաբաթում երեք հանդիպում անցկացնել, բայց տղաները գերազանց պայքարեցին եւ ցուցադրեցին լավ խաղ։ Նրանք իսկապես արժանի են այս հաղթանակին։ Ձանյոլոն հրաշալի խաղ անցկացրեց, խփեց կարեւորագույն գոլ, որի շնորհիվ երեք միավոր վաստակեցինք։
Ձգտում ենք աստիճանաբար շարժվել առաջ, մրցաշարային դրությանն ուշադրություն կդարձնենք ավելի ուշ, հիմա այն այդքան էլ կարեւոր չէ»,- Ֆոնսեկայի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն։
Հիշեցնենք, որ Վվնասվածքից հետո վերականգնվող Հայաստանի հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր այս խաղին։
«Ռոման» 16 միավորով բարձրացավ 5-րդ տեղ, «Միլանը» 12-րդն է՝ 10 միավոր։
Իտալիայի առաջնություն, 9-րդ տուր
«Ռոմա» - «Միլան»՝ 2։1
Էդին Ջեկո, 38, Նիկոլո Ձանյոլո, 58 - Տեո Բեռնար Ֆրանսուա, 55