Հայաստանի Կենտրոնական բանկի աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա. ԿԲ նախագահ
2020 թվականին Հայաստանի Կենտրոնական բանկի բյուջեն կկազմի 7 մլրդ 322 մլն դրամ՝ 1,3 տոկոսով ավելի, քան 2019 թվականին: Հոկտեմբերի 28-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի նախնախան քննարկման ժամանակ այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Նրա խոսքով՝ աճը հիմնականում պայմանավորված է աշխատակազմի սպասարկման ծախսերի 1,5 տոկոսով մեծացմամբ: «2019 թվականին մենք նախատեսել ենք 7 մլրդ 114 մլն դրամ: Աշխատակազմի սպասարկման ծախսերի աճը պայմանավորված է 1,9 տոկոսով աշխատավարձի բարձրացմամբ»,- պարզաբանեց ԿԲ ղեկավարը:
Նա նշեց, որ իրենց աշխատավարձը չեն բարձրացրել արդեն 5-6 տարի:
Ջավադյանը հայտնեց, որ բանկային համակարգում նույն ժամանակահատվածում աշխատավարձի միջին աճը գնահատվել է 8 տոկոս՝ հավելելով, որ ԿԲ աշխատակիցների միջին աշխատավարձը պետք է համապատասխանի բանկային համակարգում միջին աշխատավարձին: