Արման Բաբաջանայնանն ունի՞ ԱԱԾ-ին նոր տեղեկոթյուններ հաղորդելու. ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն խոսել է Արման Բաբաջանյանի և Նաիրի Հունանյանի հանդիպման մասին
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հարցերին է պատասխանել ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ԱԱԾ-ն որոշակի գործողություններ ծրագրո՞ւմ է իրականացնել «հոկտեմբերի 27»-ի հարցով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարությունների հետ կապված, որտեղ նա նշել էր, որ նոր հանգամանքներ են ի հայտ եկել Նաիրի Հունանյանի հետ հանդիպումից հետո, ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն ասել է, որ «Ճիշտ կլիներ այդ հարցն ուղղել Արման Բաբաջանյանին, և ճշտել, արդյոք նա ունի նոր բան ԱԱԾ-ին հաղորդելու, բայց իհարկե, եթե նոր հանգամանքներ ի հայտ գան, մենք պարտավոր ենք շարունակել մեր գործողությունները»:
Հարցին, թե պատրաստվո՞ւմ են խոսել Արման Բաբաջանյանի հետ. լսել հանդիպման ձայնագրությունը, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարն ասաց. «Ես չգիտեմ՝ որտեղից ձեզ մոտ տեղեկությունը՝ ձայնագրվել է այդ հադիպումը, թե ոչ: Մենք Արման Բաբաջանյանին չվստահելու խնդիր չունենք: Եթե հանդիպենք, ինքը ամբողջ իրականությունը կասի և եթե անհրաժեշտություն եղավ, իսկ անհրաժեշտությունը այս գործով հաստատ կլինի, մենք կիրականացնենք միջոցառումներ:
Արման Բաբաջանյանն արդեն լրատվամիջոցներով ներկայացրել է տեսակետ: Մենք այս պարագայում ոչ մի խնդրի առաջ չենք կանգնելու: Երբ կփոխանցի մեզ, մենք կզբաղվենք»: