«Յուվենտուսը» պատրաստ է 5 միլիոն եվրոյով վաճառել Մանջուկիչին
Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» պատրաստ է վաճառել թիմի խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչին, հաղորդում է Corriere dello Sport-ը։ «Յուվենտուսը» համաձայն կլինի նրան վաճառել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ 5 միլիոն եվրոյով։
Մարիո Մանջուկիչին ձեռք բերելու ցանկություն ունեն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու Միլանի «Ինտերը»։
Ընթացիկ մրցաշրջանում Մարիո Մանջուկիչը դեռ ոչ մի հանդիպման չի մասնակցել Մաուրիցիո Սարիի գլխավորած «Յուվենտուսում»։