Այսօր անիմացիայի միջազգային օրն է
Ամեն տարի հոկտեմբերի 28-ին նշվում է Անիմացիայի միջազգային օրը (International Animation Day), որը հիմնադրվել է Անիմացիոն կինոյի միջազգային ասոցացիայի ֆրանսիական բաժանմունքի (The International Animated Film Association, ASIFA) նախաձեռնությամբ 2002-ին՝ առաջին անիմացիոն տեխնոլոգիայի հրապարակային ներկայացման 110-րդ տարեդարձի կապակցությամբ, գրում է Calend.ru-ն։
Այս նշանավոր օրը ՝ 1892-ի հոկտեմբերի 28-ին, Փարիզում նկարիչ ու գյուտարար Էմիլ Ռեյնոն հանդիսատեսին ներկայացրել էր նոր՝ մինչ այդ անհայտ տեսարան՝ «օպտիկական թատրոն» (theatre optique)։ Տաղանդավոր գյուտարարն առաջին անգամ հրապարակավ ներկայացրել էր իր պրակսինոսկոպ սարքը, որը ցույց էր տալիս շարժվող նկարներ։ Ներկայումս մենք այդ իրադարձությունը կանվանեինք որպես ժամանակակից մուլտֆիլմերի նախատիպ, ու հենց այդ օրն է այժմ համարվում անիմացիոն կինոյի դարաշրջանի սկիզբը։
Շատ երկրներում տոնական իրադարձությունները սկսվում են հոկտեմբերի 28-ից մի քանի օր առաջ։ Անիմացիայի միջազգային տոնի նախօրեին անիմացիոն կինոյի բոլոր մասնագետներն ու սիրահարները պատմում են իրենց նոր ծրագրերի մասին ու կազմակերպում պրեմիերաներ հանդիսատեսի համար, որը ամբողջ տարվա ընթացքում սպասում է այդ իրադարձությանը։ Ներկայումս մուլտֆիլմների այդպիսի սեանսները միաժամանակ անցկացվում են արդեն աշխարհի 104 երկրներում: