Սոֆի Վիլմեսն առաջին կինն է, որը զբաղեցրել է Բելգիայի վարչապետի պաշտոնը
Բելգիացի քաղաքական գործիչ Սոֆի Վիլմեսը նշանակվել է որպես թագավորության վարչապետի պաշտոնակատար: Այդ մասին հայտարարությունը տեղադրվել է կիրակի Թագավորական պալատի թվիթերյան էջում: Նա առաջին կինն է, որը ստանձնել է Բելգիայի վարչապետի պաշտոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Սոֆի Վիլմեսին ընդունել են Բրյուսելի Թագավորական պալատում: Նա նշանակվել է վարչապետի պաշտոնում»,-ասվում է հայտարարության մեջ: AFP-ը պարզաբանում է, որ Վիլմեսը նշանակվել է որպես Բելգիայի վարչապետի պաշտոնակատար:Ավելի վաղ 44-ամյա Սոֆի Վիլմեսը զբաղեցրել է Բելգիայի ֆինանսների նախարարի պաշտոնը: Այժմ վարչապետի պաշտոնում նա կփոխարինի Եվրախորհրդի ապագա ղեկավար Շառլ Միշելին: