Կուբայի նախագահը ժամանել է Ռուսաստան և առաջին հերթին այցելել Սանկտ Պետերբուրգ
Կուբայի նախագահ Միգել Դիաս Քանելը Ռուսաստան կատարած այցի շրջանակում ժամանել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ կանցկացնի երկու օր, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով քաղաքի արտաքին կապերի հանձնաժողովի մամուլի ծառայությանը:
Կիրակի նա այցելել է Պիսկարյովսկոյե գերեզմանատուն, որտեղ ննջում են ավելի քան կես միլիոն բնակիչների եւ շրջափակման մեջ գտնված Լենինգրադի պաշտպանների աճյունները, եւ ծաղիկներ է դրել Մայր Հայրենիքի հուշարձանի մոտ:
«Կուբայի նախագահը Սանկտ Պետերբուրգում կանցկացնի երկու օր: Երկուշաբթի նա կհանդիպի քաղաքապետ Ալեքսանդր Բեգլովիի հետ, որից հետո կուղեւորվի Մոսկվա»,-ասել է գործակալության զրուցակիցը՝ պարզաբանելով, որ հանդիպման ժամանակ նախատեսվում է քննարկել Պետերբուրգի եւ Կուբայի միջեւ համագործակցությունը զարգացնելու հեռանկարները:
Ավելի վաղ Դիաս Քանելը հայտնել էր, որ այցի ընթացքում նախատեսվում է անցկացնել բանակցություններ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: