Զանգվածային հրաձգություն Տեխասի գիշերային ակումբներից մեկում. կան զոհեր
Զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել ամերիկյան Տեխաս նահանգի Գրինվիլ քաղաքում, հաղորդում է Fox News. –ը:
Համաձայն ոստիկանների զեկույցների՝ դեպքը տեղի է ունեցել գիշերային ակումբում Տեխասի A&M համալսարանի ուսանողների ավարտական երեկոյի ժամանակ:
Հրաձգության հետեւանքով տուժել են տասնյակ մարդիկ, իսկ երկու մարդ՝ զոհվել է: Կասկածյալը փախուստի է դիմել եւ դեռեւս գտնվում է ազատության մեջ: