Կալիֆոռնիայում հրդեհների վայրում մարդկային ոսկորներ են հայտնաբերվել
Շաբաթ առավոտյան Կալիֆոռնիա նահանգի Սանտա Կլարիտա քաղաքում, որտեղ մոլեգնում են անտառային հրդեհները, մարդկային ոսկորներ են հայտնաբերվել, հաղորդում է Fox News-ը՝ հղում կատարելով տեղական իշխանություններին:
Այդուհանդերձ, Լոս Անջելեսի շրջանի շերիֆի գրասենյակում հայտարարել են, որ ըստ նախնական հետաքննության՝ այդտեղ ոսկորները մնացել են առնվազն մեկ տարի եւ կապ չունեն հրդեհների հետ:
Ավելի վաղ Սոնոմ շրջանի շերիֆը կոչ էր արել բնակիչներին տարհանվել՝ հիշատակելով երկու տարի առաջ նույն այդ վայրում հրդեհների հետեւանքով 24 զոհերի մասին:
Նրա խոսքով՝ շատերը հայտարարում են, որ պատրաստվում են տանը մնալ եւ պայքարել հրդեհի դեմ, սակայն նա չի դադարում տարհանման կոչեր անել: