«Ռոմա» - «Միլան»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Իտալիայի առաջնության 9-րդ տուրում «Ռոման» Հռոմի «Օլիմպիական» ստադիոնում կընդունի «Միլանին»։
Բուքմեյքերները նախապատվությունը տալիս են դաշտի տերերին։ «Ռոմայի» հաղթանակի գործակիցը 2․15 է։ «Միլանի» հաղթանակի հավանականությունն ունի 3․20, ոչ ոքի արդյունքինը՝ 3․50 գործակից։
Իտալիայի անցած առաջնության առաջին շրջանում «Միլանը» տանը «Ռոմային» հաղթել է 2։1 հաշվով, երկրորդ շրջանում գրանցվել է ոչ ոքի՝ 1։1։
8 տուրից հետո «Ռոման» 13 միավորով 6-րդն է, «Միլանն» ունի 10 միավոր եւ 12-րդն է։
Իտալիայի առաջնություն, 9-րդ տուր
«Ռոմա» - «Միլան»՝ 21։00 (Երևանի ժամանակ)