Երևան, 14.Մայիս.2024, 00:00 |
Երևանի որ կետերից է վաղը մեկնարկելու երթը դեպ... Տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի պաշտպա... Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցութ... Անահիտ Ավանեսյանը դարձյալ պարտվել է դատարանու... Մեր երկրի առանցքը պետք է լինի հայկական օրակար... Փաշինյանը հանդիպել է Դանիայի խորհրդարանի խոսն... Վաղը՝ ժամը 17:00 պետք է Ազատության հրապարակու... Սիրելի ուսանողներ ջան, ով կսպառնա ձեզ, անհոգ ... Էս իշխանությունն ասում էր՝ էլ չկա, խնամի, ծան... Պատրաստ եմ հանդիպել ՔՊ-ի հետ․ Բագրատ Սրբազան ... Վաղը մենք նորից շարունակելու ենք մեր հանդիպու... Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրե... Պարոնյանի անվան թատրոնի շենքի ճակատային հատվա... Բագրատ Սրբազանն այս պահին Սուրբ Աննա եկեղեցու... Վարչապետի իմ թեկնածուն Բագրատ Սրբազանն է. Գառ... Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մ... Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ հավաք Սուրբ Ա... Եթե մեր հանրության հարյուր հազարավոր անդամներ... Հանդիպում-քննարկում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակո... Խաչանովը չի կարողացել դուրս գալ Հռոմի Մասթերս... ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ... Եկել է կողմնորոշվելու պահը. Հայաստանի հետ կամ... Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և... Մեր հարաբերություններում ճգնաժամ առաջացավ հեն... Հայաստանի պարաաթլետիկայի հավաքականը Ճապոնիայո... Երևանը խնդրել է դուրս բերել ռուս սահմանապահնե... Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայե... Անհամբեր սպասում ենք Հայաստանին խաղաղության ե... «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բ... ՎԶԵԲ տարեկան հանդիպում․ Վահե Հովհաննիսյանը հա... Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թ... Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառո... ՊՆ վարչական համալիրում ընթանում են մարտավարամ... Ժողովրդավարությունը ռազմավարություն է Հայաստա... Օլիմպիական խաղերի կրակը կլինի Կաննի կինոփառատ... Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդուն... Ժամը 19:00-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժ... Անահիտ Ավանեսյանը Եգիպտոսի գործընկերոջ հետ քն... Փաշինյանն ու Ռասմուսենը քննարկել են Հարավային... Կենդանաբանական այգին համալրվել է Կարմիր գրքու... Կան սպեցիֆիկ կետեր. Բայրամովը՝ խաղաղության պա... Բագրատ Սրբազանն այս պահին ունի իշխանություն, ... ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքա... Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ժամանակը... Հավաքի մասնակիցներից մեկի մոտ հայտնաբերվել է ... Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակ... Փաշինյանը Դանիայի վարչապետին պաշտոնական այցով... Ժնևում նախատեսվում է Ալեն Սիմոնյանի և Ադրբեջա... Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալա... «Մայր Հայաստան» խմբակցության ակցիան՝ Երևանի ա... Երևանում մեկնարկում է ՎԶԵԲ 33-րդ տարեկան հանդ... Այս պահին Մետրոպոլիտենում (տեսանյութ) Ազատությունից զրկված մարդն ունի պարտադիր իրավ... Բերման է ենթարկվել 63 քաղաքացի Ֆրանսիական քոլեջի ուսանողները միացան դասադուլ... Այս պահին մետրոյում ԵՊՀ-ում մեկնարկել է կրթական դասադուլի առաջին ... Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքով... Այս պահին Վանաձորում Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը շարժվում... Ոստիկանության առաջնային թիրախ են հռչակվել լրա... Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվե... Ֆրանսիական քոլեջում դռները փակել են և թույլ չ... ՀՀ-ի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր ... Մասիսում մի խումբ անձինք փայտերով և մահակներո... Բայրամովը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ... «Լրագրողների ոտքերը չեն ցավում, ցավում են նրա... ՌԴ ՊՆ Կադրերի գլխավոր վարչության պետը ձերբակա... Տղե՛րք, ձեզնից ոչ ոք չի վախենում, հանդարտվե՛ք... Բլինքենը ժամանել է Կիև Քաղաքացիները ողջունում են Բագրատ Սրբազանին (տ... ԱՄՆ-ը կշարունակի աջակցել բանակցային գործընթաց... ՀՀ զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հ... Աստղագուշակ` մայիսի 14-ի համար Անհնազանդության ակցիա՝ Չարենցի փողոցում Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ 46-ամյա կինը հետախուզվում էր առանց վարորդական... ԵՊՀ պրոռեկտորը հերքեց լուրե, իբր ուսանողներին... Այս պահին Արմավիրի մարզում (տեսանյութ) Երևանում ոստիկանական մեքենան հարվածել է ակցիա... Բագրատ Սրբազանը սպասում է ԵՊՀ ռեկտորին Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում է Մտահոգ քաղաքացիները պետք է միանան այս շարժման... Ժամը 10։00-ի դրությամբ Երևանի փողոցներից բերմ... Բագրատ Սրբազանը երթով շարժվում է ԵՊՀ, հետո՝ Ժ... «Քաշեք ներս». քաղաքացուն ուժով բերման ենթարկո... Քաղաքացին ընկել է Թումանյան փողոցում գտնվող չ... Ձերբակալել են Համբիկ Սասունյանին Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... «Հերիք ա, հերիք ա». ոստիկանները քաղաքացիների... Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 1... Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ» Հանրապետության մի շարք հասցեներում գազամատակա... Աբովյան փողոցը փակ է Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դո... Քաղաքացիները արգելափակել են Հրաչյա Քոչար փողո... Աբովյան փողոցը այս պահին Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. ... Նալբանդյան Սայաթ-Նովա խաչմերուկն այս պահին ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության...

Ինչո՞ւ չեն ավելացել Հայաստանի ռազմական ծախսերի ծավալները

2020 թ․ ՀՀ պետական բյուջեի նախագծով նախատեսված ռազմական ծախսերի ծավալների հարցը վերջին 2-3 շաբաթներին բուռն քննարկման առարկա է դարձել մեդիափորձագիտական դաշտում և հանրության շրջանում։ Հարցն այն է, որ 2019-ի ռազմական ծախսերի համեմատ` 2020-ի ռազմական կամ պաշտպանական բյուջեի ծավալների աճը շատ չնչին է։ Այսինքն՝ եթե 2019 թ․ պետբյուջեով ռազմական ծախսերի համար հատկացվել է 300 մլրդ 585 մլն 247 հազար դրամ, ապա 2020 թ․ պետբյուջեի նախագծով, «ռազմական կարիքների բավարարում» միջոցառման շրջանակներում, նախատեսվում է ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացնել 301 մլրդ 167 մլն 213 հազար դրամ։ Տոկոսային հարաբերակցությամբ աճը կազմել է ընդամենը 0,8 տոկոս։


Մինչդեռ, ամիսներ առաջ այս ոլորտի ուսումնասիրմամբ զբաղվող միջազգային հեղինակավոր կենտրոններից մեկի՝ Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) փորձագետները տեղեկացնում էին, որ Հայաստանը ռազմական ծախսերի ավելացման զգալի աճ է գրանցել և այդ ցուցանիշով մտել է առաջին 10 երկրների մեջ՝ զբաղեցնելով 3-րդ տեղը։ 2018 թվականին Հայաստանի ռազմական ծախսերը, 2017-ի համեմատ, աճել էին 33 տոկոսով և կազմել շուրջ 609 ԱՄՆ մլն դոլար։ Բնականաբար, հաշվի առնելով հայ-ադրբեջանական հակամարտության հանգամանքն ու Հայաստանի անվտանգության մարտահրավերները՝ այս թվերի ու ցուցանիշների վերլուծությունը, որպես կանոն, կատարվում է Հայաստանի և Ադրբեջանի մրցակցության տրամաբանության մեջ, և համեմատականներ են անցկացվում Ադրբեջանի գրանցած ցուցանիշների հետ։ Եվ եթե 2018-ին, նույն Ստոկհոլմյան ինստիտուտի տվյալներով, Ադրբեջանի ռազմական ծախսերի ծավալները (մոտ 1,7 մլրդ դոլար) էապես չէին ավելացել 2017-ի ցուցանիշի (մոտ 1,5 մլրդ դոլար) համեմատ, իսկ 2019-ին հարևան երկրի ռազմական բյուջեն պաշտոնական տվյալներով կազմել է մոտ 1,88 մլրդ դոլար, ապա 2020-ի բյուջեի նախագծով, ինչպես «Ռազմինֆո» մասնագիտացված կայքն է հաղորդում, ադրբեջանական կառավարությունը պաշտպանության ու ազգային անվտանգության համար նախատեսվում է տրամադրել 2 մլրդ 267 մլն ԱՄՆ դոլար (3 մլրդ 853 մլն մանաթ), ինչը 2019-ին հատկացված գումարից ավելի է 20,9 տոկոսով։

Այստեղ, իհարկե, կան որոշ նրբություններ, որոնք անպայման պետք է հաշվի առնել պաշտպանության և անվտանգության ոլորտներին ուղղվող ծախսերի իրական ծավալների մասին ավելի ճշգրիտ պատկերացում կազմելու համար։ Եվ դա վերաբերում է թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին։


Կասկած չկա, որ նույն Ադրբեջանի ռազմական ծախսերը լիովին արտացոլված չեն ներկայացված վիճակագրության մեջ։ Առհասարակ, անվտանգությունն այն առանձնահատուկ ոլորտն է, որտեղ, ինչպես ասում են, ձևականությունների հետևից շատ չեն ընկնում և որտեղ գլխավոր առաջնահերթությունը անվտանգության բուն խնդիրները լուծելն է, տվյալ դեպքում՝ զինված ուժերին անհրաժեշտ սպառազինությամբ ու սարքավորումներով ապահովելը։ Թե ի՞նչ ճանապարհներով հայթայթված գումարներով կգնվի այդ զենքը՝ զինվորականներին, մեծ հաշվով, չի հետաքրքրում։ Իսկ դա նշանակում է, որ անհրաժեշտ ֆինանսական միջոցները կարող են հատկացված լինել ոչ միայն պետբյուջեից, այլև պահուստային ֆոնդից, հակակոռուպցիոն միջոցառումների շրջանակներում վերականգնված գումարներից, այս կամ այն մեծահարուստի տրամադրած գումարներից և այլն։

Կոնկրետ 2020-ի ռազմական բյուջեի մասով պետք է ասել, որ նմանատիպ որոշ գործոններ ազդել են ներկայացված թվի վրա։ Մասնավորապես, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ասում է, որ 2020 թ․ բյուջետային ուղերձ-բացատրագրի «Ռազմական կարիքների բավարարում» հոդվածի տակ կա 4,2 միլիարդ դրամի ավելացում, իսկ «ՀՀ ՊՆ շենքային պայմանների բարելավում, այդ թվում՝ կապիտալ շինարարություն և հիմնանորոգումներ» հոդվածի տակ կա 26,2 միլիարդ դրամի ավելացում, բայց ինչ-ինչ հոդվածների արդյունքում, կարծես, դա բյուջեի վրա չի երևում։


«Արդյունքում՝ միայն այս երկու հոդվածով 12-14 տոկոս աճ է ստացվում։ Բայց պաշտպանական բյուջեն երբեք պարզ ընկալելի չի եղել, միշտ էլ տարվա ընթացքում եղել են վերանայումներ»,- ասում է ՊՆ մամուլի խոսնակը։

Սրան կարող ենք ավելացնել այն, որ Ռուսաստանի Դաշնության կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված 100 մլն դոլարի ռազմական վարկի մարումը 2019-ին գերակատարվել է։ Այլ խոսքերով՝ 2019-ին ավելի քան 3 անգամ շատ գումար է մարվել, քան նախատեսված է 2020-ի բյուջեով։ Այս թիվը ևս որոշակի դեր է խաղացել։ Բացի դրանից՝ հայկական կողմը, մեր տվյալներով, վճարել է չորս միավոր ռուսական Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչների վճարի զգալի մասը։

Այսուհանդերձ, նույնիսկ չհաշվարկված որոշ թվեր հաշվի առնելով՝ Հայաստանի ռազմական բյուջեի ծավալները, մեր անվտանգության մարտահրավերների համեմատ, կարծես թե, այնքան էլ տպավորիչ չեն։ Եվ սա թույլ է տալիս Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության քննադատներին հայտարարելու, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, իսկ մեր երկրում անվտանգության ոլորտն անտեսված է։

 

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Հրաչ Պետրոսյանցը:

Պարոն Պետրոսյանց, 2020-ի պետբյուջեի նախագծով ներկայացված թվերը, Ձեր կարծիքով, արտացոլո՞ւմ են մեր երկրի ռազմական ծախսերի իրական ծավալները, թե՞ ոչ։ Եվ ինչպե՞ս եք վերաբերվում քննադատությանը կառավարության հասցեին՝ կապված այս հարցի հետ։

– Սկսենք Ստոկհոլմյան ինստիտուտի ներկայացրած տվյալներից։ Այդ տեղեկագիրը կազմելիս Ստոկհոլմյան ինստիտուտի փորձագետներն առաջին հերթին մի քանի չափորոշիչներ են նայում, որոնցից հիմնականն այն է, թե երկրի ՀՆԱ-ի հետ համեմատած՝ քանի տոկոսն է տրամադրվում ռազմական ոլորտին։ Եվ հետևությունը, որ Հայաստանը շատ մեծ աճ է գրանցել 2018-ին, ընդամենը կախված է նրանից, թե մեր երկրի բյուջեի քանի՞ տոկոսն է։ Իրենք դրանով են մեծ աճը արձանագրում։ Խոսքն այստեղ ոչ թե գումարի ծավալների մասին է, այլ բյուջեի համեմատ տոկոսային հարաբերակցության։ Եթե Ադրբեջանի բյուջեն, ենթադրենք, 20 մլրդ դոլար է և նա ռազմական ոլորտին հատկացնում է 2 մլրդ, իսկ Հայաստանի բյուջեն, ենթադրենք, 500 մլն դոլար է և մեր կառավարությունը հատկացնում է 100 մլն, ապա իրական թվերը անհամեմատելի են իրար հետ, բայց տոկոսայինով ստացվում է, որ մենք 20 տոկոս ենք հատկացնում, իսկ Ադրբեջանը՝ ընդամենը 10 տոկոս։ Ենթադրենք։ Եվ արդյունքում արձանագրում են, որ Հայաստանը շատ մեծ աճ է գրանցել։ Ներկայացված ցուցանիշն ընդամենը սրանով է պայմանավորված։

Իսկ հիմա որ աճ չկա՝ ինչո՞վ է պայմանավորված։

– «Աճ չկա»-ի մասին ես իմ կարծիքը չեմ փոխել։ Այսօր մենք պետության համար շատ կարևոր հարցերին ենք ուղղում մեծ գումարներ, բայց ես կարծում եմ, որ անկախ ամեն ինչից՝ մենք չպետք է մոռանանք, որ մենք պատերազմող երկիր ենք, և ողջ մեր տնտեսությունը պիտի աշխատի պաշտպանության համար։ Դա իմ անձնական կարծիքն է։ Որովհետև եթե մենք մեր հայացքն ավելի շատ ուղղում ենք սոցիալական հարցերին, երկրի ներքին խնդիրներին՝ որոշակի հետընթաց ենք ապրում պաշտպանական ոլորտին ուղղված ծախսերով։ Անկախ այն հանգամանքից, թե մենք ինչքան գումար ենք այնտեղ ներդրում, ինչպես պարոն Հովհաննիսյանն է ասում՝ բազմաթիվ կետեր կան, որոնք անտեսանելի են, այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ դա քի՛չ է, քի՛չ է և շա՛տ քիչ է։

Օրինակ՝ ռուսական վարկը մարելու համար այս տարի ավելի շատ գումար է հատկացվել, քան նախատեսված է հաջորդ տարվա բյուջեով։

– Այո, դա նույնպես որոշակի աճ է ցուցադրում։ Նախկինում նման վարկերը չէին ներառվում բյուջեում։ Այս անգամ ներառվել է, դրա պատճառով որոշակի աճ է ցույց տալիս։ Բայց, թերևս, դժվար կլինի ասել, որ էական աճ կա։ Ես գտնում եմ, որ չկա։

Եթե ավելի կոնկրետ թվերով խոսենք՝ Ադրբեջանը 2017-ին ծախսել է 1,5 մլրդ դոլար, հաջորդ տարի՝ 1,7 մլրդ, նախորդ տարի՝ 1,88 մլրդ և այս տարի՝ 2 մլրդ 267 մլն դոլար։ Իսկ մեր ցուցանիշները տատանվում են 600-ից 650 մլն դոլարի միջակայքում։ Այս գումարը բավարա՞ր է անվտանգության խնդիրները լուծելու համար։ Այս պարագայում, իհարկե, պիտի ընդգծենք, որ պարտադիր չէ նույն ծավալով սպառազինություն ձեռք բերենք, ինչ Ադրբեջանը, որովհետև մեր ֆինանսական հնարավորությունները անհամեմատ սուղ են։ Բայց ամեն դեպքում, ներկայիս ծավալները բավարարո՞ւմ են։

– Եթե հետ նայենք և հիշենք անցած տարիների փորձը՝ անկախության առաջին տարիներին կրկին նմանատիպ իրավիճակ էր․ մեր ծախսերն ու Ադրբեջանի ծախսերը, մեր և հակառակորդի ռազմական ներուժը անհամեմատելի էին։ Բայց այդ ամենի արդյունավետությունն ի վերջո հանգեցրեց նրան, որ մենք հաղթեցինք պատերազմի այդ փուլում։ Հիմա ամբողջ խնդիրը նորից դրա մեջ է․ ծախսերն իրոք կարող են լինել քիչ, ոչ այնքան շատ, բայց դրանց արդյունավետությունը կարող է որոշակիորեն տալ որակ։ Բայց մենք 21-րդ դարի առաջին քառորդում ենք ապրում և ինչ-որ մի պահի ենք հասել, որ պարզապես ստիպված ենք գնալ էական, ռադիկալ փոփոխությունների, որոնք մեծ ծախսեր են պահանջում։

Հիշենք ՀՀ ՊՆ-ի ղեկավարության կողմից վերջին շրջանում արված հայտարարությունները սպառազինության ձեռքբերման մասին։ Պարբերաբար նշվում է, որ նոր զինատեսակներ, նոր զինտեխնիկա է ձեռք բերվելու։ Հուլիսին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասաց, որ «ռազմական անակնկալներ են լինելու։ Այս ձեռքբերումները չե՞ն արտացոլվում ներկայացված ցուցանիշների մեջ։

– Ճիշտն ասած՝ դա այն հարցն է, որին ես հստակ պատասխան չեմ կարող տալ, որովհետև չեմ տիրապետում նման ինֆորմացիայի՝ ինչքա՞ն գումար է գալիս, որտեղի՞ց է գալիս, ի՞նչ ճանապարհներով, ի՞նչ զինատեսակներ են ձեռք բերվում և այլն։ Այսօր մենք գիտենք միայն ռուսական կործանիչների ձեռքբերման մասին, բայց մնացածը, ինչպես պաշտպանության նախարարն էր ասում, անակնկալ է։ Այդ իսկ պատճառով անհիմն եզրակացություններ անելը սխալ կլինի։ Բայց նորից կրկնեմ՝ նույնիսկ եթե միլիարդավոր դոլարներ էլ հոսեն և ուղղվեն այս ոլորտի ծախսերին, միևնույն է, քիչ է։ Մյուս կողմից՝ ամեն ինչ չէ, որ տեխնիկայով է որոշվում։ Ի վերջո կա նաև մարդկային գործոնը։ Խորենացին մի շատ լավ խոսք ունի, ասում է՝ «քաջերի սահմանն իրենց սրի սահմանն է»։ Հենց քաջերի՛ սահմանը։ Հիմա խոսքը գնում է քաջերի մասին, ովքեր պիտի կիրառեն այդ զենքն ու տեխնիկան, և որակ ու արդյունավետություն ունենալու համար մենք նաև պետք է ՀՀ-ում կարողանանք բանակի զինծառայողներին բարձրացնել, դարձնել սոցիալական ամենաբարձր խավի մարդիկ։ Ցավոք սրտի, այսօր լրիվ հակառակն է։ Այսօր բանակի ծառայողները գտնվում են սոցիալական դաշտի ամենացածր մակարդակում։

Նյութի սկզբնաղբյուրը՝ 1in.am

դիտվել է 343 անգամ
Երևանի որ կետերից է վաղը մեկնարկելու երթը դեպ... Տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի պաշտպա... Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցութ... Անահիտ Ավանեսյանը դարձյալ պարտվել է դատարանու... Մեր երկրի առանցքը պետք է լինի հայկական օրակար... Փաշինյանը հանդիպել է Դանիայի խորհրդարանի խոսն... Վաղը՝ ժամը 17:00 պետք է Ազատության հրապարակու... Սիրելի ուսանողներ ջան, ով կսպառնա ձեզ, անհոգ ... Էս իշխանությունն ասում էր՝ էլ չկա, խնամի, ծան... Պատրաստ եմ հանդիպել ՔՊ-ի հետ․ Բագրատ Սրբազան ... Վաղը մենք նորից շարունակելու ենք մեր հանդիպու... Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրե... Պարոնյանի անվան թատրոնի շենքի ճակատային հատվա... Բագրատ Սրբազանն այս պահին Սուրբ Աննա եկեղեցու... Վարչապետի իմ թեկնածուն Բագրատ Սրբազանն է. Գառ... Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մ... Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ հավաք Սուրբ Ա... Եթե մեր հանրության հարյուր հազարավոր անդամներ... Հանդիպում-քննարկում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակո... Խաչանովը չի կարողացել դուրս գալ Հռոմի Մասթերս... ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ... Եկել է կողմնորոշվելու պահը. Հայաստանի հետ կամ... Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և... Մեր հարաբերություններում ճգնաժամ առաջացավ հեն... Հայաստանի պարաաթլետիկայի հավաքականը Ճապոնիայո... Երևանը խնդրել է դուրս բերել ռուս սահմանապահնե... Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայե... Անհամբեր սպասում ենք Հայաստանին խաղաղության ե... «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բ... ՎԶԵԲ տարեկան հանդիպում․ Վահե Հովհաննիսյանը հա... Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թ... Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառո... ՊՆ վարչական համալիրում ընթանում են մարտավարամ... Ժողովրդավարությունը ռազմավարություն է Հայաստա... Օլիմպիական խաղերի կրակը կլինի Կաննի կինոփառատ... Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդուն... Ժամը 19:00-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժ... Անահիտ Ավանեսյանը Եգիպտոսի գործընկերոջ հետ քն... Փաշինյանն ու Ռասմուսենը քննարկել են Հարավային... Կենդանաբանական այգին համալրվել է Կարմիր գրքու... Կան սպեցիֆիկ կետեր. Բայրամովը՝ խաղաղության պա... Բագրատ Սրբազանն այս պահին ունի իշխանություն, ... ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքա... Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ժամանակը... Հավաքի մասնակիցներից մեկի մոտ հայտնաբերվել է ... Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակ... Փաշինյանը Դանիայի վարչապետին պաշտոնական այցով... Ժնևում նախատեսվում է Ալեն Սիմոնյանի և Ադրբեջա... Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալա... «Մայր Հայաստան» խմբակցության ակցիան՝ Երևանի ա... Երևանում մեկնարկում է ՎԶԵԲ 33-րդ տարեկան հանդ... Այս պահին Մետրոպոլիտենում (տեսանյութ) Ազատությունից զրկված մարդն ունի պարտադիր իրավ... Բերման է ենթարկվել 63 քաղաքացի Ֆրանսիական քոլեջի ուսանողները միացան դասադուլ... Այս պահին մետրոյում ԵՊՀ-ում մեկնարկել է կրթական դասադուլի առաջին ... Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքով... Այս պահին Վանաձորում Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը շարժվում... Ոստիկանության առաջնային թիրախ են հռչակվել լրա... Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվե... Ֆրանսիական քոլեջում դռները փակել են և թույլ չ... ՀՀ-ի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր ... Մասիսում մի խումբ անձինք փայտերով և մահակներո... Բայրամովը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ... «Լրագրողների ոտքերը չեն ցավում, ցավում են նրա... ՌԴ ՊՆ Կադրերի գլխավոր վարչության պետը ձերբակա... Տղե՛րք, ձեզնից ոչ ոք չի վախենում, հանդարտվե՛ք... Բլինքենը ժամանել է Կիև Քաղաքացիները ողջունում են Բագրատ Սրբազանին (տ... ԱՄՆ-ը կշարունակի աջակցել բանակցային գործընթաց... ՀՀ զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հ... Աստղագուշակ` մայիսի 14-ի համար Անհնազանդության ակցիա՝ Չարենցի փողոցում Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ 46-ամյա կինը հետախուզվում էր առանց վարորդական... ԵՊՀ պրոռեկտորը հերքեց լուրե, իբր ուսանողներին... Այս պահին Արմավիրի մարզում (տեսանյութ) Երևանում ոստիկանական մեքենան հարվածել է ակցիա... Բագրատ Սրբազանը սպասում է ԵՊՀ ռեկտորին Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում է Մտահոգ քաղաքացիները պետք է միանան այս շարժման... Ժամը 10։00-ի դրությամբ Երևանի փողոցներից բերմ... Բագրատ Սրբազանը երթով շարժվում է ԵՊՀ, հետո՝ Ժ... «Քաշեք ներս». քաղաքացուն ուժով բերման ենթարկո... Քաղաքացին ընկել է Թումանյան փողոցում գտնվող չ... Ձերբակալել են Համբիկ Սասունյանին Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... «Հերիք ա, հերիք ա». ոստիկանները քաղաքացիների... Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 1... Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ» Հանրապետության մի շարք հասցեներում գազամատակա... Աբովյան փողոցը փակ է Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դո... Քաղաքացիները արգելափակել են Հրաչյա Քոչար փողո... Աբովյան փողոցը այս պահին Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. ... Նալբանդյան Սայաթ-Նովա խաչմերուկն այս պահին ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan