Կանադայում հրշեջները փրկել են երկնաքերի պատուհանները լվացողներին
Կանադական հրշեջները վերահաս մահից փրկել են երկնաքերի պատուհանների երկու լվացողներին, հայտնում է Fox News-ը։
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ ցերեկը՝ Էդմոնտոն քաղաքում։ Բանվորները լվանալիս են եղել պատուհանները, երբ հանկարծ բարձրացած ուժեղ քամին հեռացրել է հարթակը, որի վրա նրանք կանգնած են եղել։
Տղամարդիկ, կախվելով հարթակից, հրաշքով են փրկվել։
Դեպքի վայր ժամանած փրկարարները հարթակից իջեցրել են լուսամուտ լվացողներին։