Ավելի քան 380 000 մարդ Brexit-ի հարցով հանրաքվե անցկացնելու պահանջով միջնորդություն է ստորագրել
Ավելի քան 380 000 մարդ Brexit-ի հարցով հանրաքվե անցկացնելու պահանջով միջնորդություն է ստորագրել, գրում է Independent-ը։
Բաց նամակը, որի նախաձեռնողները People’s Vote ընկերությունը եւ Independent հրատարակչությունն են, Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի քաղաքական գործիչներին կոչ է անում բրիտանական հանրությանը երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնի եւ Եվրոպական միության միջեւ կնքված համաձայնագրի հարցով քվեարկելու իրավունք տալ
Հարյուր հազարավոր ստորագրություններ են հավաքվել մոտ միլիոն մարդու աջակցության համար, որոնք երթով գնացել են խորհրդարան՝ պահանջելով նոր հանրաքվե անցկացնել։