Լոռիում այրվածքներ ստացած 28-ամյա հրշեջի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
Լոռու մարզում՝ Բազումի լեռնաշղթայի անտառներում, բռնկված խոշոր հրդեհը մարելու ժամանակ այրվածքներ ստացած հրշեջ-փրկարար 28-ամյա Էդգար Գրիգորյանի վիճակում փոփոխություն չկա, նրա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
28-ամյա հրշեջի մարմնի 40 տոկոսն է այրվել, վերին շնչուղիների` 10 տոկոսը:
Ավելի վաղ Operativ լրատվականը հայտնել էր, որ բռնկված խոշոր հրդեհը մարելու ժամանակ այրվածքներ ստացած հրշեջ-փրկարարներից մեկը՝ 22–ամյա Սամվել Դևելյանը, մահացել է, մյուսը՝ 27-ամյա Էդգար Գրիգորյանը, այրվածքներ է ստացել ստորին վերջույթների, ձեռքի դաստակների և գլխի շրջանում։
Էդգար Գրիգորյանի վիճակը ծայրահեղ ծանր էր։ Նա ուղղաթիռով տեղափոխվել էր Երևան։