Բակո Սահակյանն այցելել է Վանք գյուղում գործող մեղրի վերամշակման արտադրամաս
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 26-ին այցելել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղում գործող մեղրի վերամշակման և փաթեթավորման արտադրամաս և ծանոթացել ընթացող աշխատանքներին:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարը կարևորել է նման արտադրամասերի նշանակությունը Արցախում մեղվաբուծության զարգացման և տեղերում նախաձեռնողականության խթանման տեսանկյունից: