Հայաստանի ԱԳ նախարարի պարագայում լրագրող-հաղորդավարն ուղղակի ցավալիորեն մոխրացրեց երկրի ներկայացուցչին. քաղաքագետ
Հայաստանի ԱԳ նախարարի պարագայում լրագրող-հաղորդավարն ուղղակի ցավալիորեն մոխրացրեց երկրի ներկայացուցչին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:
«HARDtalk-ը Հայաստանում ոչ ոք այդքան լավ չի ճանաչում՝ որքան ես: Ես ճանաչում եմ, որովհետև կարճատև, բայց խորքային փորձառություն եմ ունեցել այդ հաղորդման մեջ: Ճանաչում եմ խմբագրակազմին, կապեր դեռևս կան:
Հարցերը պրովոկացիոն չէին: Դրանք միշտ են այդպիսին` ուղղված գրեթե բոլորին, բոլորին ծանր դրության մեջ դնելուն միտված: Դա է հաղորդման ձևաչափը, դա է ոճը և այդպես է արդեն քսան տարուց ավելի: Դա ռինգ է, որտեղ միշտ չափազանց լավ պատրաստված հաղորդավարը ծանր զենքերով մենամարտում է հյուրի հետ և հյուրի վերապրելը կախված է միայն ու միայն հենց իր՝ հյուրի կարողությունից՝ լինել համոզիչ և ուժեղ:
Հայաստանի ԱԳ նախարարի պարագայում լրագրող-հաղորդավարն ուղղակի ցավալիորեն մոխրացրեց երկրի ներկայացուցչին: Եվ դա թշնամական ակտ չէր, այլ՝ ուժեղ կողմի հաղթանակ՝ անչափ թույլ հանդես եկած զրուցակցի նկատմամբ:
Եվ դա առանց չափազանցության՝ ողբերգություն է:
Մանրամասն բայց համառոտ վերլուծությունը՝ մի փոքր անց»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել ամերիկյան BBC հեռուստաալիքի Hardtalk հաղորդմանը, ինչն այսօր դարձել է քննարկման թեմա քաղաքական, հասարակակն գործիչների շրջանում: