Զավեշտալի. Հնդկաստանում տղամարդը ձերբակալվել է ծույլ արջի սեռական օրգանները կտրելու և ուտելու պատճառով
Հնդկաստանում տղամարդը ձերբակալվել է ծույլ արջի սեռական օրգանները կտրելու և ուտելու պատճառով, որպեսզի բարձրացնի իր սեռական կարողությունը։ Նա արդարադատությունից թաքնվում էր 6 տարի։
Իշխանությունների խոսքով՝ տղամարդը կալանքի է վերցվել Գուջարաթ արևմտյան նահանգում մի քանի տարի փախուստի մեջ գտնվելուց հետո։ «Մենք հատուկ տեսախցիկ տեղադրեցինք, որպեսզի գտնենք նրան և ձերբակալենք»,- ասել է Ռիթեշ Սիրոթիան Մադհյա Փրադեշ Անտառային դեպարտամենտից։ «Դա մեր ամենաերկար հետապնդումն էր, այն տևեց 6 տարի», տեղեկացնում է FoxNews-ը։
Տղամարդը փարդհի-բեհելիա քոչվոր ցեղի ներկայացուցիչ է, որը սովորաբար ապրում է անտառներում և զբաղվում որսով։ Նրանք կարծում են, որ կենդանիների սեռական օրգանը կարող է որպես աֆրոդիզիակ ծառայել։
2013 թվականին Յառլենն առաջին անգամ ձերբակալվեց այն բանից հետո, երբ երկու ծույլ արջի հայտնաբերեցին առանց սեռական օրգանների և լեղապարկի։ Նա մեկ տարի անցկացրեց բանտում, 2014-ին նրա դիմաց գրավ վճարվեց, և նա ազատ արձակվեց։ Դրանից հետո նա փախուստի է դիմել։
Իշխանությունները կարծում են, որ Յառլենը կապված է նաև վայրի կենդանիների, այդ թվում վագրերի որսի հետ։ Նա առնչվում է որսագողության առնվազն վեց դեպքի հետ։