Օզիլը մտադիր չէ հեռանալ «Արսենալից»
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը չի պատրաստվում այլ ակումբ տեղափոխվել, հայտնում է The Sun-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Օզիլը պատրաստ է նույնիսկ առանց խաղաժամանակ ստանալու մնալ «Արսենալում», քանի որ շատ բարձր աշխատավարձ է ստանում լոնդոնյան ակումբում՝ շաբաթական 350 հազար ֆունտ ստերլինգ:
Օզիլը հույս ունի, որ «Արսենալի» անհաջող մրցելույթների պատճառով ակումբի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին պաշտոնանկ կարվի, իսկ գերմանացի կիսապաշտպանը նոր մարզիչի գլխավորությամբ կկարողանա խաղադաշտ դուրս գալ:
Հիշեցնենք, որ Մեսութ Օզիլը չի ընդգրկվել «Արսենալի» վերջին 5 հանդիպումների հայտացուցակում: