Հրշեջ-փրկարարները մարել են 4 մարզերում 55 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
Հոկտեմբերի 24-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ եւ ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 4 հա,
Շիրակի մարզի Զույգաղբյուր գյուղին հարակից՝ 50 հա,
Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 1000 քմ,
Տավուշի մարզի Այգեպար գյուղում՝ 500 քմ, Լուսահովիտ գյուղում՝ 1000 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են եւ մարել: