Ձմռանը ո՞ր ցեղատեսակի շներին է հագուստն անհրաժեշտ
Շների տերերը հաճախ են վիճում այն հարցի շուրջ, թե իրենց սիրելիները ցուրտ եղանակին հագուստի կարիք ունե՞ն, թե՞ ոչ: Նրանց կարծիքով՝ քառոտանիներին չմրսելու համար բավարարում է սեփական մորթին: Ոմանք ձեռնասուններին հանդերձավորում են շնային նորաձեւության վերջին խոսքով. նրանց հագցնում են բաճկոններ եւ անգամ կիսաճտքավոր կոշիկներ, փոխանցում է НТВ-ն:
Անասնաբույժներն ասում են, որ սիբիրյան ձմռան պայմաններում շների համար հագուստը տերերի քմահաճույք չէ: Դեկորատիվ ցեղատեսակները (լեւրետկա, չիխուախուան, յորքշիրյան տերիեր) եւ անմազ շները (էկվադորյան անմազ, կսոլոիտցկուինտլի, ամերիկյան անմազ տերիեր) խիստ կլիմային սովոր չեն եւ հագուստի կարիք ունեն: Հագուստը պիտանի է նաեւ կարճ թաթերով ձեռնասունների համար (տաքսա, պեկինես, Welsh Corgi Cardigan): Այս շները մորթի ունեն, բայց այն արագ սառչում է գետնին մոտ լինելու պատճառով: Ցուցակին կարելի է ավելացնել որսկան շներին (քերծե, ռիջբեկ), քանի որ նրանց մաշկն անչափ բարակ է:
Հյուսիսային ցեղատեսակները՝ լայկաներ, հասկիներ, ցրտերին գերազանց պատրաստված են, նույնիսկ ամենախիստ ցրտահարություններին: Նրանց համար պարտադիր չէ տաք հագուստը: