Դավիդ Լուիսը չի պատրաստվում վերադառնալ Բրազիլիա
Լոնդոնի «Արսենալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Դավիդ Լուիսը խոսել է Բրազիլիայի առաջնություն հնարավոր վերադարձի մասին:
«Այժմ ես նման ծրագրեր չունեմ: Ուրախ եմ, որ խաղում եմ «Արսենալում» և ցանկանում եմ գավաթներ նվաճել այս ակումբի կազմում:
Այնուամենայնիվ, ոչինչ պետք չէ բացառել: Բրազիլիայում ֆուտբոլը շատ արագ է զարգանում»,- Լուիսի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ Դավիդ Լուիսը մինչև 2007 թվականը խաղացել է Բրազիլիայի առաջնությունում, այնուհետև՝ տեղափովել Եվրոպա և խաղացել «Բենֆիկայի», «Չելսիի» ու ՊՍԺ-ի կազմում: