Մարտինես. Եթե անենք այնպես, ինչպես պահանջում է Կոնտեն, «Ինտերին» հնարավոր չի լինի հաղթել
Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը խոսել է ընթացիկ մրցաշրջանում «Ինտերի» մրցելույթների և ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի կատարած աշխատանքի մասին:
«Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում «Բարսելոնային» պարտվելուց հետո մեզ համար շատ կարևոր էր «Բորուսիային» հաղթելը: Մենք լավ ֆուտբոլ ցուցադրեցինք և արժանի էինք հաղթանակի:
«Ինտերը» լավ մարզավիճակում է գտնվում, սակայն դեռ ցույց չի տալիս այն խաղը, որը կարող է ցույց տալ: Եթե անենք այնպես, ինչպես պահանջում է Կոնտեն, «Ինտերին» հնարավոր չի լինի հաղթել»,- Լաուտարո Մարտինեսի խոսքը փոխանցում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Ինտերը» 2:0 հաշվով հաղթանակ տարավ Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ: Լաուտարո Մարտինեսը դարձավ իր թիմի առաջին գոլի հեղինակը: