Լոնդոնի մոտ բեռնատարի թափքում մահացած գտնված 39 մարդիկ չինացի էին
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է տեղեկությունը, որ Լոնդոնի մոտ բեռնատարի թափքում մահացած գտնված 39 մարդիկ չինացի էին, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով Global News-ին։
Բրիտանական ոստիկանությունն ավելի վաղ հայտարարել էր, որ զոհվածները Չինաստանի քաղաքացիներ են։
Հիշեցնենք, որ նախօրեին ոստիկանությունը հայտնաբերել էր 39 մարմին բեռնատարի թափքում, Գրեյս քաղաքի (Էսեքսի կոմսություն) արդյունաբերական գոտում։ Նախնական տվյալներով՝ զոհվածների մեջ 38 մեծահասակ եւ մեկ պատանի են եղել։ 25-ամյա տղամարդը Հյուսիսային Իռլանդիայից կալանավորվել է սպանության մեղադրանքով։ Իրավապահների տեղեկություններով՝ բեռնատարը, ենթադրաբար, երկիր է եկել Բուլղարիայից հոկտեմբերի 19-ին։ Կալանավորվածը բեռնատարի վարորդն է։