«Գնահատման և թեստավորման կենտրոն»-ն կառավարության աշխատակազմից անցավ ԿԳՄՍ նախարարության ենթակայությանը
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 24-ի նիստում որոշում կայացրեց, որով «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ը Կառավարության աշխատակազմի ենթակայությունից անցավ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի լիազոր մարմնի իրավասությունների փոխանցումը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կնպաստի Կենտրոնի կանոնադրությամբ սահմանված գործառույթների իրականացմանը, մասնավորապես՝ սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների ընթացիկ գնահատման նպատակով նյութերի և առաջադրանքների մշակման ու տրամադրման ապահովմանը, տարրական, միջին և ավագ դպրոցի ավարտական քննական նյութերի և առաջադրանքների մշակման ու տրամադրման ապահովմանը, ուսումնական գործընթացում գնահատման նոր ձևերի արդյունավետ օգտագործման նպատակով կրթության համակարգի մանկավարժներին մեթոդական օժանդակության կազմակերպմանը, սովորողների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների գնահատման ազգային և միջազգային ստուգատեսների անցկացմանը և այլն: