Տիգրան Ավինյանը Վրաստանի փոխվարչապետի հետ քննարկել է էներգետիկայի ոլորտում համագործակցությունը
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 22–ին, հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարար Մայա Ցքիտիշվիլիին։ Այս մասին հայտնում են փոխվարչապետի մամուլի գրասենյակից։
Գործընկերները համակարծիք են եղել, որ երկկողմ հանդիպումները հնարավորություն են տալիս մանրամասնորեն անդրադառնալ հայ-վրացական համագործակցության ընթացիկ օրակարգին, ինչպես նաև հնարավորություններ փնտրել նոր ուղղություններով գործընկերությունն ընդլայնելու և խորացնելու համար։
Զրուցակիցները քննարկել են Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում տրանսպորտային և ենթակառուցվածքային զարգացմանը վերաբերող տարաբնույթ հարցեր։
Կողմերը անդրադարձել են նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցությանը ու փորձի փոխանակմանը, ինչպես նաև կապի ենթակառուցվածքների ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հեռանկարներին։