Զելենսկու կնոջը մեղադրել են Ճապոնիայի կայսրին չհարգելու մեջ. Բանն այն է, որ դեղին հագուստ Ճապոնիայում կարող են կրել միայն կայսերական ընտանիքի անդամները
Համացանցի օգտատերերը քննադատել են Ուկրաինայի նախագահի կնոջ՝ Ելենա Զելենսկու հանդերձանքը, որը նա կրել է Ճապոնիայի կայսրի հետ հանդիպման ժամանակ։ Միջոցառման լուսանկարներից Ուկրաինայի առաջին տիկինը հրապարակել է իր Instagram-ում։
Ընդունելության ժամանակ Զելենսկայան ներկայացել է երկարափեշ զգեստով եւ դեղին երանգի ձեռնոցներով։ Օգտատերերը նշել են, որ դեղին երանգի հագուստ Ճապոնիայում կարող են կրել միայն կայսերական ընտանիքի անդամները։
Ինչպես գրում է РБК-ն, որոշ օգտատերեր Զելենսկայային խորհուրդ են տվել փոխել ոճաբանին եւ հարգել արարողակարգը։
Ճապոնիայում արգելված գույներն ի հայտ են եկել VIII-րդ դարում։ Դրանք արգելքի մեջ են մինչեւ հիմա, սակայն օրենքով սահմանված չէ։ Այսպես, այս երանգի հագուստ կարող էր կրել միայն կայսրը եւ նրա հանդերձանքը այդ երանգի ներկելու ավանդույթը մինչ օրս։