Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի ամբողջ աշխատակազմը գործադուլ է հայտարարել
Երեկ եւ այսօր Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի ամբողջ աշխատակազմը գործի դուրս չի եկել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի պատասխանատու Ռուբեն Գրձելյանը։
«Աշխատակիցները պահանջում են աշխատավարձի 30 տոկոս բարձրացում։ Նրանց աշխատավարձը մոտ 350-400 հազար է՝ կախված տարբեր հանգամանքներից»,-նշեց նա։
Գրձելյանի փոխանցմամբ՝ Գյումրիից եւ դեպի Գյումրի, ինչպես նաեւ Թբիլիսի մեկնող գնացքները փաստորեն կանգնած են: