Վան Նիստելրոյ. Ոչ ոք չի կարող համեմատվել Մեսիի հետ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելրոյը խոսել է կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի մասին:
«Մեսիի հետ ոչ ոք չի կարող համեմատվել: Ռոնալդուն իսկական ռմբարկու է, Ինիեստան՝ ուղեղ, Սալահը, Մանեն, Ազարն ու Մբապեն՝ հրաշալի խաղացողներ, սակայն Մեսին իր մեջ պարունակում է այդ բոլոր որակները»,- վան Նիստելրոյի խոսքը փոխանցում է Sport.es-ը:
Հիշեցնենք, որ Մեսին ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է 2019թ. լավագույն ֆուտբոլիստ: