Ժասմինը տղամարդկանց խելքահան է արել մինչեւ ազդր հասնող բացվածքով զգեստով
Երգչուհի Ժասմինն Instagram-ի անձնական էջում թարմ կադրեր է հրապարակել, որոնցում տեսախցիկների առջեւ ներկայացել է մինչեւ ազդր հասնող համարձակ բացվածքով ճերմակ զգեստով։ 42-ամյա երգչուհին շեշտը դրել է ոտքերի վրա՝ ընդգծելով ոչ շատ բարձր կրունկներով ամառային կոշիկներով։ Կադրերին կից հայտնի աստղը կիսվել է փիլիսոփայական մտքերով՝ խոսելով մարդկության ուժեղ կեսի մասին։
«Կանայք ավելի դիմացկուն են, քան տղամարդիկ։ Դուք երբեւէ լսե՞լ եք մի կնաջ մասին, որը տղամարդու գեղեցիկ ոտքերի համար կորցրել է գլուխը։ Տղամարդիկ ներեք, սակայն սա կյանքի ճշմարտությունն է», - հրապարակմանը կից հեգնանքով գրել է երգչուհին։
Երկրպագուներն աստղին պատասխանել են հաճոյախոսություններով։ «Հիանալի ես, Ժասմին։ Ոտքերդ սուպեր», «Ինչպիսի սեքսուալ կին», «Ախ այս ոտքերը, խելքահան են արել շատերին», «Պարզապես հիանալի ոտքեր ունեք», - մեկնաբանությունների հատվածում արտահայտնվել են Ժասմինի հետեւորդները։
Աղբյուրը՝ Cosmo