Բեն Աֆլեկը` Բեթմենի դերում
Դերասան Բեն Աֆլեկը կխաղա Բեթմենի դերը` սուպերհերոսի մասին պատմող հերթական ֆիլմում:
«Այս դերի համար մեզ անհրաժեշտ էր արտասովոր դերասան և Աֆլեկն ամենահամապատասխանն էր»,- հայտնել է "Warner Brothers" կինոընկերության ղեկավար Գրեգ Սիլվերմանը:
Ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2015թ: Աֆլեկը 8-րդ դերասանը կլինի, ով մարմնավորում է հայտնի հերոսին: Նախկինում Բեթմենի կերպարում հանդես են եկել նաև Ջորջ Քլունին և Քրիստիան Բեյլը: