ԱԺ-ը շարունակվել է առանց պատգամավորների մասնակցության
Հոկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովի նիստը 30 րոպե ընդմիջումից հետո շարունակվեց առանց պատգամավորների մասնակցության:
ԱԺ նիստերի դահլիճում բացի ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանից եւ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանից, ներկա էր միայն մի քանի պատգամավոր:
Նիստին ԱԺ Բաց դռների շրջանակներում հատուկ ամբիոնից հետևում են Նորատուս և Գանձակ գյուղերի դպրոցների աշակերտները:
«Նիստերի դահլիճի պատկերը, ցավոք, այնքան էլ ուրախալի չէ աշակերտների եւ ուսուցիչների համար»,- հայտարարեց Արարատ Միրզոյանը՝ ուշադրություն դարձնելով պատգամավորների դատարկ աթոռներին: