Միջադեպ Երևանում ոստիկանի մասնակցությամբ. քաղաքացին ձերբակալվել է (Տեսանյութ)
Երեկ համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես են վիճաբանում քաղաքացին և ոստիկանը։ Կադրերից երեւում է նաեւ, որ տարածքում գտնվող ոստիկանը զանգահարում է բաժնի աշխատակիցներին, որպեսզի գան եւ բերման ենթարկեն քաղաքացուն։
NEWS.am–ը պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հոկտեմբերի 21–ին Շինարարների 15 հասցեում գտնվող բանջարեղենի խանութի մոտ։
Մեր տեղեկություններով՝ ոստիկանն անցնելիս է եղել տարածքով, երբ 46–ամյա տղամարդը ճանաչելով նրան, հայհոյել է։ Մեր տեղեկություններով հիշյալ տղամարդու մասնակցությամբ մեկ այլ միջադեպի առթիվ հարուցված քրեական գործ ներկայումս քննվում է Քննչական կոմիտեում։
Ոստիկանությունից հայտնել են, որ միջադեպին մասնակից քաղաքացին Շինարարների 15 հասցեից խուլիգանության կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին է բերման ենթակրվել ապա ձերբակալվել։