Իսպանիայի վարչապետը կայցելի Բարսելոնայի անկարգությունների ժամանակ վիրավորված ոստիկաններին
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է այսօր Բարսելոնա կատարելիք ուղեւորության մասին, որպեսզի այցելի Կատալոնիայում բողոքի ցույցերի ժամանակ վիրավորված ոստիկաններին, տեղեկացնում է Reuters-ը։
Ինչպես ասվում է Իսպանիայի վարչապետի գրասենյակի մամլո ամփոփագրում, Սանչեսը Կատալոնիայում կհանդիպի նաեւ անվտանգության ուժերի ներկայացուցիչներին։
Հիշեցնենք, որ ավելի քան մեկ շաբաթ Բարսելոնայում տեղի են ունենում ցույցեր՝ ի նշան բողոքի Կատալոնիայի ինը ղեկավարների կալանավորման, որոնց դատապարտել են բանտարկության։
Ավելի ուշ բողոքի ակցիաները վերաճեցին անկարգությունների, որոնց ընթացքում տուժել է մոտ 290 ոստիկան, ձերբակալվել 200 մարդ։