Բանտում 90 տարեկանում մահացել է Չիկագոյի «Ծաղրածու» մականունով գանգստեր Ջոզեֆ Լոմբարդոն
Չիկագոյի գանգստեր Ջոզեֆ Լոմբարդոն, որը հայտնի է «Ծաղրածու Ջոեյ» անունով, շաբաթ 90 տարեկանում մահացել է բանտում, հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով դաշնային դատախազությանը:
Մահվան պատճառն առայժմ հայտնի չէ: Ընդ որում՝ նշվում է, որ Լոմբարդոն հիվանդ էր կոկորդի քաղցկեղով:
Լոմբարդոն բանտարկության էր դատապարտվել 2009 թվականին՝ իր ընկեր Դենիել Սեյֆերթի սպանության համար, որը որպես վկա էր անցնում «Ծաղրածուի» դեմ հարուցված գործերից մեկով: Նա սպանությունը կատարել էր 1974 թվականին՝ զոհի կնոջ եւ 4-ամյա որդու ներկայությամբ: