Երևան, 16.Ապրիլ.2024, 00:00 |
Պռոշյանում տեղի են ունենալու պայթեցման աշխատա... ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու... Վերակենդանացման բաժանմունքում է. Զառա Արամյան... 9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետ... Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանո... ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբ... ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչն Ադրբեջանին... Հայաստանի ժողովրդավարությանն անհրաժեշտ է, որ ... ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվ... Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Ս... Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանու... Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղն... Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր... ՄԻՊ ներկայացուցիչներն այս պահին գտնվում են ՁՊ... Սա Փաշինյանի ծրագիրը չէ, սա իմ անձնական մոտեց... Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլի... Մենք ուզում ենք, որ ոստիկանի երեխան հայրիկին ... Ինձագին խոսել է Ինտերում իր ապագայի մասին Ավազակության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբ... Հայաստանը շարունակելու է ցեղասպանությունների ... Իրավապահները բերման են ենթարկել ԱՆ երեխաների ... Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ա... Մելանի Ժոլին ողջունել է ՀՀ-ում ԵՄ առաքելությա... Օդի ջերմաստիճանը կբարձրանա ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որ... Ուղևորը մահացել է, վարորդը տեղափոխվել է հիվան... ՔՊ-ական պատգամավորին վիրավորած երիտասարդին դա... Արդեն մեկ դարից ավելի հայ ոստիկանը առաջին գծո... Երկիրն այսօր անճարակ տեսքով կանգնած է ամբիոնի... Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշան... Իրանի շահերի դեմ ցանկացած գործողություն կհանդ... Փրկարարները հայտնաբերել են վիրավոր լորաճուռակ... Վրաստանի խորհրդարանում այսօր քվեարկության կդր... Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունի... Շուրջ 2600 եզդի կանայք դեռ գերության մեջ են, ... «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբ... Սի Ծինփինը Պեկինում հանդիպել է Շոլցի հետ Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ... Հայկ Մարությանին կփոխարինի Գրիգորի Երիցյանը ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկնե... Ոստիկանության ողջ համակարգին մաղթում եմ ազնիվ... Առողջապահության նախարարությունում խուզարկությ... ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը ... ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց ցեղասպանության... Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կնե... Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Անհանդուրժող ենք լինելու համակարգում կոռուպցի... Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշ... Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բ... Աստղագուշակ` ապրիլի 16-ի համար Տեղի է ունենում ՀՀ ԱԺ արտահերթ նիստ․ Ուղիղ Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է և ... Էլինա Դանիելյանը` Ավստրիայի ակումբային առաջնո... ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել ՔՊ-ական պատգամ... Հարթագյուղի տներից մեկում և կից անասնագոմում ... Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Շղթայական ավտովթար՝ Երևանում․ ԱՄՆ դեսպանատան ... Դատարանը մերժել է դատավորին ինքնաբացարկ հայտն... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... «Կրթիր՝ կրթողին». նոր հմտություններ ԼՂ-ից բռն... Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»... Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7... Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողնե... Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտել... Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատա... Հունգարիայի ընդդիմությունն արտահերթ ընտրությա... ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ» Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավո... Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպա... Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փ... Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն ե... Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովա... Արջերի խաղը՝ Հայաստանի լեռներում Լիբանանի Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խար... Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ց... Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակա... ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի ... Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թ... Մովսես Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած... Ռուսաստանը շարունակում է օտարերկրացիներին հավ... Մեկ շաբաթում Սևանից 303 հատ ապօրինի խեցգետնաո... Փրկարարները գետից դուրս են բերել ավտոմեքենան ... Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբ... Ջուր չի լինի «Մերգելյան» զբոսայգու բարեկարգման աշխատանքներ... Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության ... Պատրուշևը բանակցություններ է վարել Իսրայելի Ա... Քննարկվել է մասնավոր թատրոնների խրախուսման մո... Իսրայելի պաշտպանության բանակը հանել է Իրանի գ... Իրանի արտգործնախարարը բրիտանացի գործընկերոջը ... Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ... Հաստատվել են «Նոր Երևան» թաղամասում բնակապահո... Վրաստանի ՆԳՆ-ն ցուցարարներին կոչ է անում պահպ... Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամ... Գերմանիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտ... Հաջողակից՝ սկսնակին․ բարեգործական ընթրիքի արդ... Կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե.... Մակրոնը ցանկանում է օլիմպիական խաղերի ժամանակ...

«Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը հոդված է նվիրել Հայաստանում եւ երկրի իշխանությունների վրա Սորոսի հիմնադրամի ազդեցությանը

«Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը հոդված է նվիրել Հայաստանում եւ երկրի իշխանությունների վրա Սորոսի հիմնադրամի ազդեցությանը։ Ներկայացնում ենք Ալեքսանդր Գրիշինի «Դասեր Սորոսից» հոդվածը՝ որոշ կրճատումներով։

Հայաստանում բավական մեծ արձագանք ստացավ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Սասնա ծռեր» ծայրահեղ արմատական քաղաքական կուսակցության ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանի եւ Գարեգին Չուգասզյանի հետ։ Միջոցառումը հանրայնացնել նախապես չէր ծրագրվում, բայց, ինչպես ասում են, մախաթը պարկում չես պահի։

Հայկական քաղաքական կյանքի նրբություններին անտեղյակներին այս ռանդեվուն առավել եւս զարմանալի է թվում այն իմաստով, որ «Սասնա ծռերը» երկրում հայտնի է ոչ թե պարզապես որպես կուսակցություն, որը տեսականորեն զինված ապստամբությունը (ահաբեկչությունը) ընդունում է որպես քաղաքական պայքարի մեթոդ, այլ այն իրականացնում է գործնականում։

Հենց այս կուսակցության ակտիվիստներն էին 2016-ին իրականացրել հարձակումը ՊՊԾ գնդի վրա, սպանել երեք ոստիկանի, եւս մի քանիսին պատանդ վերցրել, հընթացս էլ թալանել բանկոմատ։ Եվ նրանց գործողությունները համակարգում էր ոչ այլ ոք, քան Չուգասզյանը, որը փախավ այն բանից հետո, երբ հատուկ ծառայությունները բացահայտեցին նրա դերը հարձակման մեջ, ու «ջրի երես ելավ» այն բանից հետո, երբ «հեղափոխությունն» իշխանության բերեց Փաշինյանին։ Ավելի տեղեկացված ընկերներն արմատականների հետ Փաշինյանի հանդիպման մեջ ոչ մի ակնառու բան չտեսան, քանի որ նրանց համար գաղտնիք չէ, որ Գարեգին Չուգասզյանը շատ սերտորեն կապված է ոչ թե մի ինչ-որ մեկի, այլ հենց Ջորջ Սորոսի հետ։ Դրանով իսկ՝ Եվրասիայի եւ մյուս աշխարհամասերի համարյա թե կեսի անդորրը վրդովողի հետ, որին մի ինչ-որ անհեթեթությամբ շարունակում են անվանել ֆիլանտրոպ։ Եվ որի «Բաց հասարակություն» ինստիտուտի ֆոնդերը ջուր են պղտորում այդ երկրներում՝ հետապնդելով հստակ արտահայտված քաղաքական եւ գաղափարախոսական նպատակներ, քողարկվելով իբր բարերարությամբ եւ մարդու իրավունքների պաշտպանությամբ։

Ժամանակին «Սորոսի սանիկները» լավ էլ ժրել էին Ռուսաստանում, Բելառուսում, Ադրբեջանում, Ուզբեկստանում, Թուրքիայում եւ այլուր։ Բայց ինչ-որ տեղ այդ երկրներում նրանք ստիպված էին փակել կրպակը, որտեղ նրանց, ինչպես եւ բոլոր օտարերկրյա ՀԿ-ներին, վերցրին պետական վերահսկողության կոշտ շրջանակի մեջ։ Այժմ Ջորջ Սորոսի (ծնյալ հունգարական հրեա Դյորդ Շվարց) ֆոնդից ֆինանսավորվող կառույցներն աշխատում են աշխարհի ավելի քան 30 երկրում, ամեն աշխարհամասում։ Եվ շատ տեղերում են հաջողության հասնում։

Դրա հիանալի օրինակը ներկայիս Հայաստանն ու մի քանի այլ երկրներն են հետխորհրդային տարածքում։ Երեւանում եւ Հայաստանի մյուս քաղաքներում ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ «Բաց հասարակություն-Հայաստան» ինստիտուտը, որը Սորոսի «Բաց հասարակություն» միջազգային ցանցի մասն է, Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո զբաղեցրել է կենտրոնական տեղ տեղի ՀԿ բլոկում եւ խիստ ամրապնդել է դիրքերը։ Ավելի քան 60 կազմակերպություն համագործակցում է Սորոսի կառույցների հետ, ստանում նրանցից դրամաշնորհներ, կատարում հետազոտություններ առաջադրված թեմաներով եւ ձեւավորում հանրային կարծիքն անհրաժեշտ ուղղությամբ։ Նրանց ուշադրության կենտրոնում գերազանցապես լրագրողներն են, երիտասարդությունը, արդեն ոչ հեռավոր ապագայում հեռանկարային քաղաքական գործիչները։ Ընդ որում՝ հենց Սորոսի ֆոնդերի հետ կապված կառույցներն են դարձել ամենաակտիվը իրենց տեսլականը հասարակությանը պարտադրելու հարցում։ Ինչպես ընդունված է, միայն նրանց մոտեցումն է ճիշտ, որովհետեւ դա «ճիշտ, մաքուր դեմք» ունեցող մարդկանց մոտեցումն է։ Ի դեպ, հենց «Սորոսի սաներն» են, եթե այդպես անվանենք «այդ բնի ճտերին», հանդես եկել «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա-Վանաձոր» (ՀՔԱՎ) ՀԿ գլխավորությամբ՝ ի պաշտպանություն «Սասնա ծռերի» ահաբեկիչների։ Հազիվ թե որեւէ մեկի զարմանքն առաջացնի այն, որ Սորոսի հետ կապված կառույցների մի ամբողջ շարք ակտիվ մասնակիցներ եւ ղեկավարներ եղել կամ դարձել են հայկական պոլիտիկումի նշանավոր դեմքեր։ Բաց թողնենք անուն-ազգանունները, դրանք, միեւնույն է, ոչինչ չեն ասի ընթերցողներին, բայց անգամ նրանց զբաղեցրած պաշտոնների համառոտ թվարկումը կտպավորի ում ասես։ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ (խորհրդարանի ղեկավար), Ազգային ժողովի փոխնախագահ, վարչապետի աշխատակազմի փոխղեկավար, Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար, փոխվարչապետ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, կրթության եւ գիտության նախարար եւ փոխնախարար, առողջապահության նախարար, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքի նախարար, սփյուռքի, մշակույթի, արդարադատության նախկին նախարարներ եւ այլք, որոնք այժմ էլ անպաշտոն չեն մնացել, խորհրդարանի պատգամավորներ, ընտրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, կադաստրի ծառայության ղեկավար... Եվ որպես ծաղիկ այս ծաղկաթմբում՝ երկրի Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյան, որը «Բաց հասարակություն-Հայաստան» ֆոնդի ղեկավար Դավիթ Խաչատրյանի եղբայրն է։ Անգամ պաշտոնների կեսն, անկեղծ ասած, դեռ չի նշվել, իսկ զգացողությունն այնպիսին է, որ չկա հանրապետությունում պետական որեւէ կառույց, որում ղեկավար պաշտոնում չլինի Սորոսի կառույցների հետ կապված ֆունկցիոներ։ Ու նաեւ տասնյակ նյուսմեյքերներ եւ ամեն տեսակ պատվիրակությունների անդամներ ու փարձագետներ։

Սորոսի բոլոր կառույցները այս կամ այն կերպ նպատակաուղղված են այն իշխանության տապալմանը, որը ձեռնտու չէ նրանց, որոնց կարելի է անվանել «գլոբալիստական Արեւմուտք»։ Միլիոնավոր դոլարներ են ծախսվում այդ կառույցների միջոցով, որպեսզի անհրաժեշտ պահին բռնկվի, թափ առնի ու պտտվի հերթական «գունավոր հեղափոխությունը»։ Եվ այն, որ այդ բոլոր բազմաթիվ ՀԿ-ները Սորոսի կառույցների հետ միասին աջակցեցին «խաղաղ հեղաշրջմանը» Երեւանում, որի արդյունքում Փաշինյանն իշխանության եկավ, չպետք է որեւէ մեկին հանգստացնի։

Նիկոլ Վովանովիչը, այժմ կարելի է միանգամայն բաց խոսել այդ մասին, չարդարացրեց այն հույսերը, որոնք դրվեցին նրա վրա «այն կողմից»։ Նա Հայաստանը Ռուսաստանից Արեւմուտք չշրջեց, չսկսեց վարել հակառուսական ոչ հռետորաբանություն, ոչ քաղաքականություն։ Իր բոլոր պլյուսներով ու մինուսներով հանդերձ՝ նա, պետության ղեկավար դառնալով, սկսեց առաջնորդվել ռեալ իրավիճակով, որում հայտնվեց երկիրը, ու նրա պահանջմունքներով։ Հավանաբար, նրանով նույնպես չարժե հիանալ, եւ եթե Արեւմուտքը կարողանար փոխարինել Ռուսաստանին Հայաստանում, Փաշինյանը կշրջվեր այն կողմը, որտեղից փչում են Սորոսի կառույցների արձակած քամիները։ Բայց նա պրագմատիկ է եւ չի ցանկանում իր երկիրը տանել ինքնասպանության։ Իսկ ահա «Սորոսի ճտերի» համար Հայաստանն ինքնին կարեւոր չէ։ Հայրենասիրական հռետորաբանությունը նրանց կատարմամբ լոկ քողարկում է գլխավոր խնդիրը՝ Երեւանը դարձնել հակառուսական ճակատի եւս մեկ ամրակետ։

Եվ հիմա արդեն Փաշինյանը, միանգամայն հնարավոր է, իր վրա կզգա, թե ինչ է լավ ուղղորդվող եւ հրահանգավորված դժգոհ «քաղաքացիական հասարակությունը»։ Համենայն դեպս, Սորոսի ֆոնդի հետ կապված հասարակական կազմակերպությունների ակտիվացումը եւ մի շարք այլ գործոններ կարող են վկայել այն մասին, որ ամբողջ Հայաստանի վրա չէ, որ «երկինքն անամպ է»։ Չէ՞ որ իզուր չէր, որ ինքը՝ «քեռի Ջորջը», այս տարեսկզբին Հայաստանին հատուկ ուշադրություն հատկացրեց՝ իր Թվիթերում գրելով. «Հզոր աջակցությունը Հայաստանի քաղաքացիական հասարակությանը կենսականորեն կարեւոր է երկրի դեմոկրատական ներկայի եւ ապագայի համար»։ Սորոսի խոսքերն ուղիղ հրահանգ են՝ պարտադիր կատարման համար։

Խոսքն առաջին հերթին փողի մասին է: «Բաց հասարակություն-Հայաստան» հիմնադրամի գործունեությունը սկսելուց ի վեր երկրում ՀԿ աշխատանքի համար ծախսվել է 53 մլն դոլարից ավելի: Աշխատանքի 22 տարում սա տարեկան միջինը մոտ 2,4 մլն դոլար է: Հասկանալի, որ ամեն տարի այսպես չի եղել՝ երբեմն ավելի շատ փող են տվել, այլ տարիների՝ ավելի քիչ: Բայց ահա, օրինակ, 2019-ին միայն Սորոսի հիմնադրամի գծով Հայաստանի ՀԿ-ները պետք է ստանան 2,73 մլն դոլար: 2020-ին նախատեսվում է ավելի շատ ուղարկել: Ինչը միանգամայն հասկանալի է, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի համար Սորոսի հիմնադրամի 2019-2022 թվականների ծրագրերի մեջ նշված են հետեւյալ նպատակները՝ հանրապետությունում ազատական ուժերի եւ հասարակության մոդելի ամրապնդում, «Ազգային բանակի» զարգացման հայեցակարգի տապալում (լավագույն դեպքում)՝ որպես ազատական մոդելին չհամապատասխանող, հակազդեցություն ինչպես ռուսական, այնպես էլ ներհայկական «հակալիբերալ քարոզչությանը», Մոսկվայի հետ Երեւանի խզման եւ ԵՄ-ի հետ մերձեցման համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծում, երիտասարդների եւ քաղաքացիական ակտիվիստների կոնսոլիդացիա, նրանց պատրաստում (եթե պահանջվի) ակտիվ գործողությունների մասնակցելու համար, կառավարական կառույցներում, Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ կնքված համաձայնագրի կատարման վերահսկողության մեջ ՀԿ ներկայության ընդլայնում, ընտրական գործընթացների վրա ազդեցություն եւ այլն: Վիթխարի խնդիրներ, նույնիսկ եթե հաշվի առնենք, որ Հայաստանը փոքր երկիր է:

Եվ այդ նպատակներին հասնելու ուղղությամբ աշխատանքն արդեն ընթանում է, ընդ որում՝ միանգամից մի քանի ուղղություններով: Այսպես՝ Հայաստանում, օրինակ, նկատելիորեն ակտիվացել են տարբեր կարգի կրոնական աղանդները եւ ոչ ավանդական կրոնական այլեւայլ կառույցները՝ մորմոնները, բահաիստները, 50-ականները, ավետարանականները, «Եհովայի վկաները» եւ այլն: Նույն «Բաց հասարակություն-Հայաստան» հիմնադրամի կողմից աջակցվող այդ կառույցների ակտիվիստները տոլերանտության, հավատի հանդուրժողության, ընտրության ազատության, «քաղաքացիական ինքնագիտակցության» քողի ներքո պարբերաբար մարզային դպրոցներում եւ հանրապետության բուհերում անցկացնում են սեմինարներ, որոնց ժամանակ երեխաներին եւ ուսանողներին լուսաբանում են ոչ ավանդական սեռական կողմնորոշման «խորհուրդները» եւ դրա նորմալ լինելը, սովորեցնում են «ընտանիքներում երեխաների իրավունքների պաշտպանությանը (ողջույն երգիծաբաններին, արտասվեք ծնողներ), սովորեցնում են քննադատաբար ընկալել ցանկացած գործունակ պետական իշխանությանը եւ իրավապահ կառույցները: Այս պարապմունքներին հատուկ գրավչություն է հաղորդում այն հանգամանքը, որ այսպիսի «լուսաբանման» հետ մեկտեղ այդ կառույցների եւ ՀԿ-ների ակտիվիստները նաեւ գործնական ուսուցում են անցկացնում իրենց կազմակերպած արեւելյան մենամարտերի, ձեռնամարտի եւ այլ սեկցիաների պարապմունքների ժամանակ:

Ընդ որում՝ ինչպես ընդգծում են քաջատեղյակ աղբյուրները, այսպիսի կառույցների ավելի մեծ ակտիվություն է նկատվում Գյումրիում, Սպիտակում, Ապարանում, Վանաձորում, Սիսիանում, Մեղրիում: Տարօրինակ կերպով այս բնակավայրերը միացնող ուղին համընկնում է Հայաստանի համար ռազմավարական կարեւորության տրանսպորտային ճանապարհներին, որոնք Հայաստանը կապում են Վրաստանի եւ Իրանի հետ: Պատահակա՞ն համընկնում է: Եթե հաշվի առնենք, որ «դժգոհ քաղաքացիների» ճանապարհներ վրա դուրս գալու պարագայում երիրը կհայտնվի գործնականում լիակատար տրանսպորտային մեկուսացման եւ շրջափակման մեջ, սա հազիվ թե պատահականություն լինի: Հարց է ծագում՝ արդյոք այս բոլոր կառույցներն իսկապե՞ս զբաղված են բացառապես կրոնական գործունեությամբ:

Կամ, օրինակ, մեկ այլ նրբերանգ: Մի շարք ՀԿ-ների կողմից վերջին շրջանում բազմիցս հայտարարություններ են հնչել, որոնք միանգամայն հստակ ուղերձ ունեն, որ ղարաբաղցիների համար, իբր, ինչը լավ է, երեւանցիներին ամենեւին պետք չէ: Եվ ահա, այս բաժանումը երեւանցիների, գյումրեցիների, ապարանցիների, սպիտակցիների, ղարաբաղցիների, վանաձորցիների եւ այլն, որը դրված է ոչ այնքան նկատելի կենցաղային մակարդակում, հստակ ծառայում է նաեւ ժողովրդի միասնության պառակտման խնդրի լուծմանը, ինչպես նաեւ աշխատանքը ընդդեմ ավանդական ընտանեկան արժեքների, եւ չարժե թաքցնել, որ նույն կրոնական միասնության դեմ, քանի որ Հայ առաքելական եկեղեցին «հանուն ժողովրդավարության պայքարողների» կարեւագույն թիրախներից մեկն է: Իսկ այս բոլոր ՀԿ-ների «հովհարաձեւ» կառուցվածքը, որոնց ֆինանսավորում է ոչ միայն Սորոսը, այլեւ ԱՄՆ եւ ԵՄ տարբեր հիմնադրամներ, թույլ է տալիս կազմակերպել «օբյեկտի» համալիր մշակում տարբեր կողմերից եւ դիրքերից: Սա հատկապես վերաբերում է երիտասարդներին, որոնք խառնվածքով եւ բնույթով ի բնե ավելի ըմբոստ են, քան սեփական կենսափորձով մարդիկ:

Ուստի հոդվածի սկզբում հիշատակված Փաշինյանի ռանդեվուն արմատական ազգայնական «Սասնա ծռերի» առաջնորդների հետ առավել ախտանշային է երեւում, քանի որ բոլորովին վերջերս Նիկոլ Վովանովիչը, երբ նրանք պահանջել էին խորհրդարանի ընտրություններից հտո 1-1,5 տարի անց եւս մեկ արտահերթ անցկացնել, նրանց սպառնացել էր «ասֆալտի հոտն զգալ», եթե հետո եւս «բարեկրթությունը թուլության հետ շփոթեն»: Ի՞նչ կարող էր եղած լինել, որ վարչապետը գնաց «Սասնա ծռերի» ծայրահեղականների հետ խոսակցության, որը չկարողացավ անգամ հաղթահարել քաղաքական մարգինալների 5-տոկոսանոց շեմը: Ռուսատյաց արմատականների աջակցությունը ստանալու, «իքս» ժամին նրանցից որոշ ուժային թեւ ստեղծելու փո՞րձ է: Դիմելով այն փաստին, որ 2018-ին Փաշինյանը, իշխանության գալուց հետո դադարեցրեց «Սասնա ծռերի» ակտիվիստների դեմ գործի դատաքննությունը, որի արդյունքում զինյալների մի մեծ խումբ պարզապես ազատվեց:

Սա պատրանք է: Դժվար պահին նրանց վրա հենվելը նշանակում է սեփական դատավճռի կայացում: Նախկին նախագահ Յանուկովիչը, որի օրոք Ուկրաինայում արմատական ազգայնականների հետ խաղարկումները եւ նրանց պետական հովանավորությունը հասել էին բարձր մակարդակի, կարող է պատմել, թե ինչպես հենց նրանք իր հետ միասին «թաղեցին» այն Ուկրաինան: Ի դեպ, Սորոսի հիմնադրամի հետ կապված նույնպիսի տեղական ՀԿ-ների օգնությամբ: Եվ եթե անկեղծ խոսենք, ապա «Սասնա ծռերի» արմատականները, որոնք Սորոսի հետ են կապված գործնականում նրանց կառույցի Հայաստան մտնելու ժամանակներից, իրավիճակի սրման դեպքում կկատարեն նրա ցուցումներն ու հանձնարարականները, այլ ոչ թե իրենց տեղական իշխանության հրահանգները: Սորոսը մյուսներից ավելի լավ է յուրացրել իշխանությունը փողի վերածելու բարձր արվեստը, որ հետո ավելի մեծ փող վաստակի:

Արդեն ոչ մեկ տասնամյակ Սորոսն իր ամբողջ գործունեությամբ անընդհատ դասեր է տալիս, որ չի հանդարտվի այնքան ժամանակ, մինչեւ չհասնի նպատակին կամ մինչեւ իրեն եւ իր ակտիվիստներին թույլ չեն տալիս:

(Շարունակելի)

դիտվել է 812 անգամ
Պռոշյանում տեղի են ունենալու պայթեցման աշխատա... ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու... Վերակենդանացման բաժանմունքում է. Զառա Արամյան... 9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետ... Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանո... ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբ... ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչն Ադրբեջանին... Հայաստանի ժողովրդավարությանն անհրաժեշտ է, որ ... ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվ... Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Ս... Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանու... Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղն... Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր... ՄԻՊ ներկայացուցիչներն այս պահին գտնվում են ՁՊ... Սա Փաշինյանի ծրագիրը չէ, սա իմ անձնական մոտեց... Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլի... Մենք ուզում ենք, որ ոստիկանի երեխան հայրիկին ... Ինձագին խոսել է Ինտերում իր ապագայի մասին Ավազակության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբ... Հայաստանը շարունակելու է ցեղասպանությունների ... Իրավապահները բերման են ենթարկել ԱՆ երեխաների ... Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ա... Մելանի Ժոլին ողջունել է ՀՀ-ում ԵՄ առաքելությա... Օդի ջերմաստիճանը կբարձրանա ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որ... Ուղևորը մահացել է, վարորդը տեղափոխվել է հիվան... ՔՊ-ական պատգամավորին վիրավորած երիտասարդին դա... Արդեն մեկ դարից ավելի հայ ոստիկանը առաջին գծո... Երկիրն այսօր անճարակ տեսքով կանգնած է ամբիոնի... Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշան... Իրանի շահերի դեմ ցանկացած գործողություն կհանդ... Փրկարարները հայտնաբերել են վիրավոր լորաճուռակ... Վրաստանի խորհրդարանում այսօր քվեարկության կդր... Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունի... Շուրջ 2600 եզդի կանայք դեռ գերության մեջ են, ... «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբ... Սի Ծինփինը Պեկինում հանդիպել է Շոլցի հետ Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ... Հայկ Մարությանին կփոխարինի Գրիգորի Երիցյանը ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկնե... Ոստիկանության ողջ համակարգին մաղթում եմ ազնիվ... Առողջապահության նախարարությունում խուզարկությ... ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը ... ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց ցեղասպանության... Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կնե... Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Անհանդուրժող ենք լինելու համակարգում կոռուպցի... Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշ... Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բ... Աստղագուշակ` ապրիլի 16-ի համար Տեղի է ունենում ՀՀ ԱԺ արտահերթ նիստ․ Ուղիղ Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է և ... Էլինա Դանիելյանը` Ավստրիայի ակումբային առաջնո... ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել ՔՊ-ական պատգամ... Հարթագյուղի տներից մեկում և կից անասնագոմում ... Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Շղթայական ավտովթար՝ Երևանում․ ԱՄՆ դեսպանատան ... Դատարանը մերժել է դատավորին ինքնաբացարկ հայտն... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... «Կրթիր՝ կրթողին». նոր հմտություններ ԼՂ-ից բռն... Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»... Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7... Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողնե... Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտել... Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատա... Հունգարիայի ընդդիմությունն արտահերթ ընտրությա... ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ» Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավո... Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպա... Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փ... Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն ե... Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովա... Արջերի խաղը՝ Հայաստանի լեռներում Լիբանանի Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խար... Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ց... Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակա... ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի ... Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թ... Մովսես Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած... Ռուսաստանը շարունակում է օտարերկրացիներին հավ... Մեկ շաբաթում Սևանից 303 հատ ապօրինի խեցգետնաո... Փրկարարները գետից դուրս են բերել ավտոմեքենան ... Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբ... Ջուր չի լինի «Մերգելյան» զբոսայգու բարեկարգման աշխատանքներ... Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության ... Պատրուշևը բանակցություններ է վարել Իսրայելի Ա... Քննարկվել է մասնավոր թատրոնների խրախուսման մո... Իսրայելի պաշտպանության բանակը հանել է Իրանի գ... Իրանի արտգործնախարարը բրիտանացի գործընկերոջը ... Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ... Հաստատվել են «Նոր Երևան» թաղամասում բնակապահո... Վրաստանի ՆԳՆ-ն ցուցարարներին կոչ է անում պահպ... Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամ... Գերմանիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտ... Հաջողակից՝ սկսնակին․ բարեգործական ընթրիքի արդ... Կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե.... Մակրոնը ցանկանում է օլիմպիական խաղերի ժամանակ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan