Հակոբ Արշակյանը Դուբայում արհեստական բանականության կոնֆերանսին զրուցել է Զինեդին Զիդանի հետ և ստացել մրցանակ
Նախորդ շաբաթ Դուբայում անցկացվող արհեստական բանականության կոնֆերանսին հնարավորություն ունեցա ներկայացնել Հայաստանի ներուժը արհեստական բանականության ոլորտում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը:
Նա, մասնավորապես, նշել է. «Միջոցառման շրջանակներում ի թիվս այլ մասնակիցների ես նույնպես արժանացա արհեստական բանականության ոլորտում ներդրման համար մրցանակին»:
Արշակյանը մեկ այլ գրառմամբ նշել է, որ Դուբայի արհեստական բանականության կոնֆերանսին հայկական Chessify ընկերությունը հպարտորեն ներկայացրել է Հայկական պոտենցիալը արհեստական բանականության ոլորտում: Նախարարը նաեւ տեսանյութեր է հրապարակել:
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Դուբայում կայացած արհեստական բանականության կոնֆերանսին առիթ է ունեցել զրուցել նաև աշխարհի Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ, 1998 թվականի աշխարհի չեմպիոն, լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի հետ։
Հակոբ Արշակյանն այս մասին ևս գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ գրառմանը կցելով լուսանկար: