Քեթիի ոլորաններում այսօր տեղի ունեցած ողբերգական վթարի առթիվ հարուցվել է քրեական գործ
Քեթիի ոլորաններում այսօր տեղի ունեցած ողբերգական վթարի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242-ի 2-րդ մասի հատկանիշներով, այն է` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:
Ավելի վաղ Operativ լրատվականը հայտնել էր, որ ողբերգական վթար Քեթիի ոլորաններում. «Սուզուկին» 200 մետր գլորվել է ձորը. կա 3 զոհ և մեկ վիրավոր :
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ժամը 01:28-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղի ավտոճանապարհին՝ Քեթիի ոլորաններում, տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ: Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Երեւան-Բավրա հատվածի 135-րդ կմ-ին «Suzuki» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 200 մ գլորվել ձորը: Պատահարի հետեւանքով Արթուրը (ազգանունը չի հաջողվել պարզել), Վազգենը (ազգանունը չի հաջողվել պարզել) եւ Վահե Վ.-ն (ծնված 1986 թ.) տեղում մահացել են, իսկ Գևորգ Ա.-ն (ծնված 1989 թ.) մինչ փրկարարների` կանչի վայր հասնելն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով եւ հոսպիտալացվել Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: